Նոր-Այր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը արձակագրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նորայր (այլ կիրառումներ)։
Նոր-Այր
Ծնվել էսեպտեմբերի 18, 1912(1912-09-18)
ԾննդավայրԿարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 26, 1981(1981-05-26) (68 տարեկան)
Վախճանի վայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և լրագրող
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Նոր-Այր (Նորայր Ալեքսանդրի Հարությունյան, սեպտեմբերի 18, 1912(1912-09-18), Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1981(1981-05-26), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1937 թվականից։

Գրական անունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում գրական անուն է ընտրել պապի ազգանունը՝ Հովնանյան, և գրվել Նորայր Հովնանյան։ Այդպես է ստորագրել իր առաջին գիրքը՝ «Ճարտարապետուհին»։ 1932 թվականին Եղիշե Չարենցը մի կողմ է թողնում նրա ազգանունը և կնքում նրան Նոր-Այր անունով։

Նոր-Այրի հուշատախտակը Վանաձորում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարսի մարզի Մավրակ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Լենինականի մանկատանը, երկրորդ կարգի դպրոցն ավարտել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) քաղաքում։ 1931 թվականին ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առընթեր մամուլի աշխատողների դասընթացը։ Աշխատել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) «Սոցարշավ» շրջանային թերթում որպես խմբագրի տեղակալ։ Եղել է Եղեգնաձորի Ազիզբեկովի միջշրջանային «Կոլտնտեսական», Արտաշատի «Բոլշևիկյան կոլխոզ» թերթերի խմբագիր։ Աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես հրահանգիչ, ապա մամուլի, գրականության և արվեստի սեկտորի վարիչ, հետագայում վարել է գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրենի պաշտոնը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Ծանր վիրավորվել է Կրակովում, բուժվել Մոսկվայում և Բաքվում։ 1957-1974 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։

Առաջին անգամ տպագրվել է 1928 թվականին, Լենինականի «Բանվոր» թերթում։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Արամ» (Մոսկվա, 1970), «Անմահություն», «Իմ ծաղկած այգի», վրացերեն՝ «Լորենու տակ» (Թբիլիսի, 1962) գրքերը։ Մահացել է Կիրովականում[1]։

Նոր-Այրի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճարտարապետուհին, Երևան, Պետհրատ, 1932, 68 էջ։
  • Փրկության փարոս, Երևան, Պետհրատ, 1938, 143 էջ։
  • Հյուրանոցի աղջիկը, Երևան, Հայպետհրատ, 1946, 164 էջ։
  • Ոլորտներում, Երևան, Հայպետհրատ, 1947, 587 էջ։
  • Նովելներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 240 էջ։
  • Լույսեր, Երևան, Հայպետհրատ, 1950, 436 էջ[2]։
  • Անտառի երգը, Երևան, Հայպետհրատ, 1959, 264 էջ։
  • Մեծ պարնի, Երևան, Հայպետհրատ, 1961, 74 էջ։
  • Լոռվա աստղեր, Երևան, Հայպետհրատ, 1962, 475 էջ։
  • Նվիրական սրտեր, Երևան, «Հայաստան», 1965, 475 էջ։
  • Անապատի առավոտը, Երևան, «Հայաստան», 1968, 606 էջ։
  • Արամ, Երևան, «Հայաստան», 1970, 587 էջ։
  • Պատմություն գրված քարի վրա, Երևան, «Սովետական գրող», 1978, 314 էջ[3]։
  • ... Վերջ։ Սկսվում է ...: Բանաստեղծություններ, Պարույր Սևակ, 2002, 102 էջ[4]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փախստականը։ «Գրական թերթ», 1969, № 6:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 414.
  2. Նոր-Այր (1950). Լույսեր։ վեպ. Հայպետհրատ.
  3. Nor-Ayr (1978). Պատմություն գրված քարի վրաa. «Սովետական գրող» հրատարակչություն.
  4. Նոր-Այր (2002). ... Վերջ ։ Սկսվում է ...: Բանաստեղծություններ. Պարույր Սեւակ. ISBN 9789993093367.