Համլետ Թամազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | մայիսի 1, 1947 |
---|---|
Ծննդավայր | Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 28, 2011 (63 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բժիշկ և վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Պաշտոն | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ |
Համլետ Սերգեյի Թամազյան (մայիսի 1, 1947, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2011), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2002)։ Վրաստանի բժշկական ակադեմիայի ակադեմիկոս։ Միջազգային ակադեմիական ընկերության ակադեմիկոս (1998)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համլետ Թամազյանը ծնվել է Թումանյանի շրջանի Ուզունլար (այժմ` Օձուն) գյուղում։ Ավարտել է Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 41 հիմնական դպրոցը, 1966-1972 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 1971—1972 թվականներին եղել է Երևանի № 2 բուժմիավորման բուժակ, 1972-1973 թվականներին` Ալավերդիի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի վիրաբույժ։ 1973-1978 թվականներին գլխավորել է Ախթալայի շրջանային հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքը` միաժամանակ 1977 թվականից` վիրաբուժության գծով շրջանի գլխավոր մասնագետ։ 1978 թվականի հոկտեմբերին ՀԽՍՀ ԱՆ ուղեգրով Թամազյանը մեկնել է Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական հանրապետություն։ 1978-1980 թվականներին եղել է Ալժիրի Սուկ-Ախրասի քաղաքի հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ։ 1983 թվականին ակադեմիկոս Ա.Լ. Միքայելյանի հրավերով տեղափոխվել է աշխատելու ԽՍՀՄ Բժշկական գիտությունների Ակադեմիայի վիրաբուժության Համամիութենական գիտական կենտրոնի (ՎՀԳԿ) Երևանյան մասնաճյուղում, մինչև 1987 թվականը եղել է ԽՍՀՄ ԲԳԱ վիրաբուժության Համամիութենական գիտական կենտրոնի (ՎՀԳԿ) Երևանյան մասնաճյուղի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, առաջատար գիտաշխատող, 1991 թվականից՝ «Հովհաննես Թումանյան» Բարեգործական միության համանախագահ, 1991 թվականից՝ «Բանբեր Հայաստանի վիրաբուժության» հանդեսի գլխավոր խմբագիր, 1993-2000 թվականներին՝ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի տնօրեն, 1994 թվականից` Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, նույն թվականից՝ Հայաստանի վիրաբույժների Միության համանախագահ, 1998 թվականից՝ «Մանես» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, 1993 թվականից՝ Ֆրանսիայի Հայ բժիշկների միության անդամ (UMAF), Ռուսաստանի վիրաբույժների միության անդամ, 1994 թվականից՝ բռնցքամարտի Միջազգային ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի անդամ և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի նախագահ, 1996 թվականից՝ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ վիրաբուժական մասնագիտական Գիտական խորհրդի անդամ, 1996 թվականից՝ Էնդոսկոպիկ վիրաբուժության Հայկական ընկերության իսկական անդամ, 1997 թվականից՝ Վնասվածքաբանության և անհետաձգելի վիրաբուժական բժշկական օգնության Եվրոպական միության անդամ, 1997 թվականից՝ Վրաստանի բժշկական գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ, 1997 թվականից՝ «Երկիր Նաիրի» բարեգործական կազմակերպության պատվավոր անդամ, 1998 թվականից՝ ՀՀ ԱՆ վիրաբուժության Արտոնագրային հանձնաժողովի անդամ, 1998 թվականից՝ Հայաստանի փոխպատվաստաբանների (տրանսպլանտոլոգների) Միության նախագահ, 2001 թվականից վերաձևավորված «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի ղեկավար։ 2003-2007 թվականներին եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական, առողջապահական, բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից՝ Կենսոլորտի (էկոլոգիայի), արվեստի և ճարտարապետության Միջազգային ակադեմիայի UNIECOFOR LLC իսկական անդամ (ակադեմիկոս), 2007 թվականից՝ «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության ղեկավար անդամ[1]։
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Թամազյանը դարձել է վերաձևավորված «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի ղեկավարը և հետագա տարիների ընթացքում իր աշակերտների հետ ակտիվորեն մասնակցել վիրաբուժական միջազգային գիտաժողովների, համագումարների և գիտական համախորհրդակցությունների աշխատանքներին։ Ինստիտուտը նոր կապեր է հաստատել և համագործակցել առաջատար կլինիկաների հետ` ՌԲԳԱ վիրաբուժության ազգային կենտրոնի հետ Մոսկվայում, Բժշկական կենտրոններ «Վեստչեստեր» Նյու Յորքում, «Բոժոն» Փարիզում, «Շարիտե» Բեռլինում, ակադեմիկոս Էրիսթավու անվան կլինիկական և փորձարարական վիրաբուժության ինստիտուտի հետ Թբիլիսիում և այլն։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվականին Օձուն գյուղում տեղադրվել է Համլետ Թամազյանի կիսանդրին (քանդակագործ` Սևո (Սարգիս Ղարիբյան))[2]։
- Օձունի բժշկական ամբուլատորիան և փողոցներից մեկը կրում են Համլետ Թամազյանի անունը։
- «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի առաջին հարկում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում են Թամազյանի մասին պատմող գրքեր, լուսանկարներ, նրա անձնական իրերը։
- «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի բակում տեղադրվել է Համլետ Թամազյանի կիսանդրին (ճարտարապետ` Արմեն Թադևոսյան, քանդակագործներ` Յուրի և Դավիթ Մինասյաններ)
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Թամազյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Օձունում տեղադրվում է Սուրբ Հովհաննես Օձնեցու արձանը։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» շքանշան՝ (1989) բժշկական գիտության զարգացման մեջ ունեցած հատուկ ներդրման, կադրերի պատրաստման և արդյունավետ գործունեության, Սպիտակի երկրաշարժից տուժածներին բարձրակարգ վիրաբուժական օգնություն ցուցաբերելու համար
- «Գ. Մուխաձեի անվան հուշամեդալ» (1997)
- «Զազա Պանասկերտելի-Ցիցիշվիլի հուշամեդալ» (1997)
- Ալավերդի քաղաքի պատվավոր քաղաքացի (1995)
- «Մարտական ծառայության» Արցախի մեդալ (2000)
- Օձունի պատվավոր քաղաքացի (2001)
- Ակադեմիկոս Բ.Վ. Պետրովսկու ծննդյան 100 ամյակին նվիրված հուշամեդալ` «Հայրենական բժշկության զարգացման և ամրապնդման ծառայության համար» (2008)
- «Միխիթար Հերացու» մեդալ (2009)
- «Հովհաննես Օձնեցու հետևորդ» շքանշան` ստանալով ասպետի կոչում (2009)
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է 231 գիտական աշխատանքների, այդ թվում 12 մենագրությունների։ Նրա ղեկավարությամբ իրականցվել ու պաշտպանվել են 8 դոկտորական և 37 թեկնածուական ատենախոսություններ։
- Թամազյան Հ. Ս., Շաքարային դիաբետ, Երևան, 1996 (համահեղինակ)։
- Թամազյան Հ. Ս., Որովայնի խոռոչի օրգանների անհետաձգելի վիրաբուժություն, Երևան, 1996 (համահեղինակ)։
- Тамазян Г. С., Конференция учащихся школы будущих хирургов при институте хирургии им. А.Л. Микаеляна МЗ РА - студентов Ереванского Государственного Медицинского Университета им. Мхитара Гераци (14 апреля), Ереван, 1995.
- Тамазян Г. С., болезни оперированного желудка и повторные вмешательства при гастродуоденальных язвах, Ереван, 1997 (համահեղինակ).
- Тамазян Г. С., Вопросы тактики и хирургического лечения язвенных гастродуоденальных кровотечений, Ереван, 1994 (համահեղինակ).
- Тамазян Г. С., Рефлюкс-эзофагит, Ереван, 1998 (համահեղինակ).
- Համլետ Թամազյան. «Հավատա, ես քեզ կլսեմ կամ անվերջ վերադարձ», Երևան։ Էդիթ պրինտ, 2012[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Համլետ Թամազյան. կիսանդրիի բացում
- ↑ «Հավատա, ես քեզ կլսեմ կամ անվերջ վերադարձ»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համլետ Թամազյան» հոդվածին։ |
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Փետրվարի 28 մահեր
- 2011 մահեր
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Մխիթար Հերացու մեդալակիրներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ վիրաբույժներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Ակադեմիկոսներ