Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ | |
|---|---|
| Տեսակ | բժշկական կազմակերպություն |
| Հիմնադրված է | 1974[1][2] |
| Տիպ | Գիտահետազոտական ինստիտուտ |
| Տնօրեն | Համլետ Թամազյան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան[2] |
| Հասցե | Էզրաս Հասրաթյան փողոց 9, 0052, Երևան, Հայաստան |
| Կայք | mikayelyan.am |
| 40°12′52″N 44°32′10″E / 40.214478°N 44.536238°E | |
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, Հայաստան | |
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն իրականացնող խոշորագույն կենտրոն Երևանում։ Հիմնադրվել է 1974 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտը հիմնադրվել է 1974 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ առողջապահության նախարարության հրամանով։ 1974 թվականին ինստիտուտի տնօրեն է նշանակվել պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանը, ով մեծ ներդրում է ունեցել Հայաստանում սրտավիրաբուժության ստեղծման և զարգացման գործում։ 1992 թվականի հոկտեմբերից ինստիտուտը ղեկավարել է պրոֆեսոր Համլետ Թամազյանը, ով 2001 թվականի ապրիլին ընտրվել է վերաձևավորված Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ խորհրդի նախագահ և պաշտոնավարել մինչև 2011թ։ 2001-2015թթ ընկերության տնօրեն է եղել Արթուր Թամազյանը։ Իսկ 2015-2018թթ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն է աշխատել Արմեն Ռոբերտի Հարությունյանն, ով այնուհետև նշանակվել է զարգացման գծով տնօրեն և շարունակում է իր աշխատանքը որպես լապարասկոպիկ և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ[3]: 2018թ «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ բաժնեմասերի հսկիչ փաթեթը գնել է ԵՊԲՀ-ն, հիվանդանոցի գլխավոր տնօրեն է նշանակվել Էդուարդ Սարգսի Բարսեղյանը[4]։ Կարճ ժամանակում հիվանդանոցում լայնածավալ ծրագրեր են իրականացվել՝ զարգացնելով կլինիկական, գիտական և կրթական գործունեությունը[5]։
Վիրաբուժության ինստիտուտն ունի 23 կլինիկական ստորաբաժանում[6], հագեցած է ժամանակակից սարքավորումներով, աշխատում է 24/7 գրաֆիկով։
Ինստիտուտում տեղակայված է ԵՊԲՀ 24 ամբիոն, 100-ից ավելի ուսումնական սենյակներ եւ լսարաններ, ավելի քան 10 սենյակ կլինիկական օրդինատորների համար,[7] 122 տեղանոց հանրակացարան[8], ժամանակակից սիմուլացիոն-թրեյնինգ կենտրոն[9], OSCE (Objective Structural Clinical Exams - Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության) քննական կենտրոն[10]։ Այստեղ ուսանում են կլինիկական օրդինատորները, ասպիրանտները, ինչպես նաև իրականացվում է ավագ և միջին բուժանձնակազմի վերապատրաստում (ստաժավորում)[11], կոնֆերանսներ, գիտական լսումներ։ Հիվանդանոցի բժիշկներից 120-ը դասավանդում են Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոններում։
Ինստիտուտը համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների և արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 GRID Release 2018-02-08 — 2018-02-08 — 2018. — doi:10.6084/M9.FIGSHARE.5873451
- 1 2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1986. — հատոր 12. — էջ 366.
- ↑ mikayelyan.am https://mikayelyan.am/page94-94-. Վերցված է 2025-11-11-ին.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ mikayelyan.am https://mikayelyan.am/page3-3-about-us. Վերցված է 2025-11-11-ին.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ ysmu-admin (2018-11-08). «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կարճ ժամանակահատվածում մեծ ծրագրեր են իրականացվել». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2025-11-10-ին.
- ↑ «Mikayelyan». mikayelyan.am. Վերցված է 2025-11-10-ին.
- ↑ «Նրանք կերտում են բժշկության ապագան․ շնորհավոր սեպտեմբերի 1». mikayelyan.am. Վերցված է 2025-11-10-ին.
- ↑ Armen Muradyan (2024-08-29), «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի անիրական և ֆանտաստիկ վերածնունդը, Վերցված է 2025-11-10-ին
- ↑ «Սիմուլյացիոն ուսուցումը բժշկության մեջ». www.1lurer.am. 2024-12-20. Վերցված է 2025-11-10-ին.
- ↑ «ԵՊԲՀ-ում ավարտական քննությունները կանցկացվեն միջազգային չափանիշներով». www.1lurer.am. 2023-05-27. Վերցված է 2025-11-10-ին.
- ↑ Siranush (2025-06-18). «Վեց ժամյա դասընթացով կարելի է փրկել մարդու կյանք, իսկ փրկողը և փրկվողը կարող ենք լինել յուրաքանչյուրս․ Արա Ղազարյան». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2025-11-10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 366)։ |
