Ալբերտ Սոխիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտ Սոխիկյան
Ի ծնեԱլբերտ Արտաշեսի Սոխիկյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1947(1947-10-27)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 8, 2017(2017-05-08) (69 տարեկանում)
Ազգությունհայ
Գործունեությունճարտարապետ, դիզայներ, նկարիչ, մանկավարժ, քանդակագործ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ՊարգևներՀայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ

Ալբերտ Արտաշեսի Սոխիկյան (հոկտեմբերի 27, 1947(1947-10-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 8, 2017(2017-05-08)[1]), ճարտարապետ, դիզայներ, նկարիչ, մանկավարժ, քանդակագործ։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2016)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1971 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1971-1972 թթ. աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում։ 1972-1978 թթ.` Տեխնիկական էթիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի (АФВНИИТЭ) նկարիչ-կոնստրուկտոր, 1978-1979 թթ.` «Ալգորիթմ» գիտահետազոտական կենտրոնի դիզայնի բաժնի վարիչ։ 1982 թվականին վերապատրաստվել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում։ 1979-1992 թթ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի նկարչության ամբիոն ավագ դասախոս, 1993-1997 թթ. եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 1992 թվականից ԵՃՇՊՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս, դոցենտ, պրոֆեսոր։ 2002 թվականից ԵՐՃՇՊՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, ԵՐՃՇՊՀ-ի ավագանու անդամ, ՀՃՄ և ՀԴՄ անդամ[3]: Մասնակցել է միջազգային, համամիութենական, հանրապետական և անհատական ցուցահանդեսների։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ և համահեղինակ է մի շարք ճարտարապետական և քաղաքաշինական նախագծերի։ Հեղինակ է Երևանի պատմության թանգարանի դիզայնի, Երևանի զինանշանի։ Հանդիսանում է Երևանի պատվավոր քաղաքացու մեդալի հեղինակը։ Սոխիկյանի նախագծերով կառուցվել են`

  • Նանսենի այգում գտնվող Նանսենի թանգարան-համալիրը, Երևան, 2014
  • «Լրագրողի արձանը», Երևան, 2014[4]
  • Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին Երևանում, 2013
  • Օջախ ռեստորանային համալիրը, Երևան
  • No One բրենդային խանութը, Երևան
  • Անի ռեստորանային համալիրը Դոնի Ռոստով, 2012
  • Մի քանի տասյակ տներ Երևանում և քաղաքից դուրս

Ստեղծել է դիմանկարներ, ինքնադիմանկարներ, կոմպոզիցիաներ։
Դիմանկարներ՝

  • Կարեն Դեմիրճյան
  • Շառլ Ազնավուր
  • Մարտիրոս Սարյան
  • Տիգրան Պետրոսյան
  • Վիլյամ Սարոյան
  • Ռաֆայել Վահանյան
  • Երվանդ Զախարյան
  • Վլադիմիր Պուտին

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականի ԵՐՃՇՊՀ լավագույն դասախոս
  • Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի դափնեկիր
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալի դափնեկիր
  • ՀՀ վաստակավոր ճարտարապետ, 2016[2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]