Կարեն Դեմիրճյանի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Դեմիրճյանի թանգարան
Karen Demirchyan Museum0560.jpg
Տեսակկենսագրական թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՂազար Փարպեցու 7, Երևան, ՀՀՂազար Փարպեցու փողոց
Հիմնադրված է2001
ՏնօրենՎահագն Մամյան
Կոորդինատներ: 40°11′6.43″ հս․ լ. 44°30′36.78″ ավ. ե. / 40.1851194° հս․. լ. 44.5102167° ավ. ե. / 40.1851194; 44.5102167
Կայքkdmuseum.am/rus/home

Կարեն Դեմիրճյանի թանգարան, հիմնադրվել է ՀՀ կառավարության 2001 թվականի հունվարի 9-ի թիվ 9 որոշմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Դեմիրճյանի թանգարան 2 (10).jpg

Թանգարանը ստեղծվել է Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով։ Հիմնական ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի ապրիլի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակի առթիվ[1]։ Թանգարանի խնդիրն է նաև Կարեն Դեմիրճյանի օրինակով նպաստել մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Դեմիրճյան թանգարան (1).jpg

Թանգարանի գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • մշակութային
  • կրթական
  • գիտական
  • հրատարակչական

Թանգարանն ունի հարուստ փաստավավերագրական նյութ՝ թանգարանի առջև դրված խնդիրներն իրականացնելու համար։ Դրանք փաստաթղթեր են, լուսանկարներ, տեսաֆիլմեր, ժամանակակիցների հուշեր, անձնական իրեր, կառավարական պարգևներ, տարբեր առիթներով բարեկամներից, գործընկերներից, ժողովրդից, այլ պետությունների ղեկավարներից և քաղաքական գործիչներից ստացած բազմաթիվ հուշանվերներ, արվեստի գործեր, օլիմպիական չեմպիոնների մեդալներ՝ նվիրած Կարեն Դեմիրճյանին և այլն[2]։

Ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ֆոնդում է պահվում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որն ընդգրկում է նաև նրա աշխատանքային օրագրերը, որոնք, գրառվել են, գրեթե առանց ընդհատումների, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատելու տարիներին և բացառիկ պատմական արժեք են ներկայացնում այդ շրջանի պատմության ուսումնասիրության համար։ Գրառումները լույս են սփռում տվյալ ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների, դեպքերի, քաղաքական, պետական, մշակույթի գործիչների հետ կապված բազմաթիվ ու բազմապիսի հարցերի վրա, որոնց մեծ մասը ժամանակին գաղտնիության քողով էին շղարշված։

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Կարեն Դեմիրճյանի գրառումները՝ «Անավարտ մտքեր» պայմանական ֆոնդային անվանումով։ Այդ գրառումները բացառիկ արժեք են ներկայացնում մեր պետականության, պրակտիկայի ու տեսության, ազգային մի շարք կնճռոտ հարցերի վերլուծության իմաստով։

Հազվագյուտ ցուցանմուշ է նաև Կարեն Դեմիրճյանի 50-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի նվիրած արծաթյա սկիհը և մակագրությունը, որն արձանագրում է Կարեն Դեմիրճյանի հայրենաշինական լայնածավալ գործունեությունը։

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտության, գրականության ու արվեստի հայ և ռուս անվանի գործիչների՝ Կարեն Դեմիրճյանին նվիրած հեղինակային աշխատանքների, գրքերի ընծայագրերը։

Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում թանգարանում պահվող Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը։

Թանգարանի գործունեությանը մշտապես մասնակից է Դեմիրճյանների ընտանիքը, հատկապես թանգարանի խորհրդական, Կարեն Դեմիրճյան բարեգործական հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նախագահ Ռիմա Դեմիրճյանը:

Կարեն Դեմիրճյանի աշխատանսենյակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային մեծ արժեք ունի ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի աշխատասենյակի կահույքը, որը ժամանակին (1950) պատրաստվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի նախագծով։ Հուշասրահում ցուցադրված են ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարների աշխատասենյակի կահույքը և իրեր, որոնք օգտագործել են և Կարեն Դեմիրճյանը և Կենտկոմի նախորդ առաջին քարտուղարները: Ցուցադրվող աշխատասեղանի մոտ Կարեն Դեմիրճյանն աշխատել է նաև այն ժամանակ, երբ ընտրվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի քաղաքական գրականության գրադարան, որտեղ այցելուները և ուսանողները կարող են հանգամանալից ծանոթանալ Հայաստանի խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությանը:

Միջոցառումների դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի նիստերի դահլիճ, որտեղ անց են կացվում բազմաբնույթ միջոցառումներ՝ գիտաժողովներ, բանավեճեր, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ:

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում հաճախակի կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ՝ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 1970-1990 թթ., Երևանի մետրոպոլիտենի ստեղծման պատմությունը, «Էրեբունի-Երևան» տոնակատարության պատմությունը և այլն, որոնց նպատակն է դրվագ առ դրվագ ամփոփել Կարեն Դեմիրճյանի գործունեությունը։ Ժամանակավոր ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպման համար է նախատեսված թանգարանի ամառային ցուցասրահը։

Թանգարանն ունի նաև նիստերի դահլիճ, որտեղ անց են կացվում բազմաբնույթ միջոցառումներ՝ գիտաժողովներ, բանավեճեր, մամուլի կոնֆերանսներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ։ Թանգարանի գործունեությանը մշտապես մասնակից է Դեմիրճյանների ընտանիքը, հատկապես՝ թանգարանի խորհրդական, «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նախագահ Ռիմա Դեմիրճյանը[3]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի մետրոպոլիտենի պատմությունը (2009թ.)
  • Աստղագիտության զարգացումը Հայաստանում (2009 թ.)
  • Գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 1960-1990-ական թթ (2010 թ.)
  • «Էրեբունի-Երևան» տոնակատարության պատմություն (2010 թ.)
  • Հայաստանի երկրորդ հանրապետության հիմնադրման 90-ամյակը (2010 թ.)
  • Կարեն Դեմիրճյանը հեղինակների ընծայագրերում (2011 թ.)
  • Գրատպությունը Հայաստանում 1970-1990-ական թթ (2011 թ.)
  • Հայրենասիրության և հայրենաշինության մեծ ճանապարհ (2012 թ.)
  • Կարեն Դեմիրճյանը և թանգարանաշինությունը (2013 թ.)
  • «Ժառանգություն» Խորհրդային Հայաստանում 1960-1990-ական թվականների ինքնատիպ կառույցները, 1960-1990-ական թվականներին վերականգնված պատմաճարտարապետական հուշարձանները, անավարտ նախագծերն ու չիրականացված ծրագրերը (2014 թ.)[4]
  • «Վերածնունդ» (նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին) (2015 թ.)
  • Հայկական սպորտը 1970-1990-ական թթ (2016 թ.)
  • Խորհրդային Հայաստանի ժառանգությունը երրորդ հանրապետությանը (նվիրված անկախության 25-ամյակին) (2016 թ.)
  • ՍՍՀՄ-ի մասին խոսում են թանգարանային առարկաները (2017 թ.)
  • «Մուրճի և Զնդանի արանքում» Ղարաբաղյան շարժումը 1988թ. (2018 թ.)

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Դեմիրճյան բարեգործական հիմնադրամը և թանգարանը համատեղ հրատարակել են Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող գրքեր, բրոշյուրներ, կատալոգներ՝

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարեն Դեմիրճյան», եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն), 2000 թ․, Երևան
  • «Կաթիլներ մեծ ծովից», 2 հատոր, Երևան, 2002 թ․ [5]
  • «Հիշատակ», Երևան, 2012 թ․ (հայերեն, ռուսերեն) (վերահրատարակվել է 2018 թ․)
  • "Дни сквозь строчки", 2010 г., Ереван

Գրքույկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հիշատակի խոսք», քառալեզու, 2002 թ․, Երևան
  • «Լռության րոպե», 2005 թ․, Երևան
  • «Կարեն Դեմիրճյան», գրքույկ֊օրացույց, 2007 թ․, Երևան
  • «Կարեն Դեմիրճյանի թանգարան»
  • "Karen Demirchyan Museum"

Ներկայումս հրատարակության է պատրաստվում Խորհրդային Հայաստանի տարեգրության շարունակությունը, որն ընդգրկում է 1980-1990 թթ:

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ղազար Փարպեցու 7 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]