Երևանի զինանշան
![]() | |
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Երևան քաղաք |
Հաստատված | Սեպտեմբերի 27, 2004 թ. |
Երևանի զինանշան, Երևանի դրոշի և օրհներգի հետ համատեղ Երևան քաղաքի խորհրդանիշերից մեկն է[1]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված «ԵՐԵՎԱՆ» պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծն է։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։ Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով։ Գործածված են բրոնզագույն և կապույտ գույները[2]։
Երևանի զինանշանի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Երևանի խորհրդանիշները | www.yerevan.am»։ web.archive.org։ 2011-10-02։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-02-ին։ Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25
- ↑ https://geraldika.ru/symbols/10215
- ↑ «г.Ереван»