Գարեգին Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Դավթյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1954(1954-12-08) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1978)
Ստեղծագործություն(ներ)Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրի, Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրի և Հերմեսի արձան
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
 Garegin Davtyan Վիքիպահեստում

Գարեգին Համբարձումի Դավթյան (դեկտեմբերի 8, 1954(1954-12-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը։
1983 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
1990 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, պրոֆեսոր` 2005 թվականից։
1996 թվականից Դանթե Ալիգիերիին նվիրված բրոնզե քանդակի միջազգային մրցանակաբաշխության ժյուրիի մշտական անդամ[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակներին բնորոշ են արդիական իմաստավորումները և կերպավորումների խորհրդանշական ընդհանրացումները։

Գարեգին Դավթյանի քանդակները ցուցադրվում են հետևյալ երկրների թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում՝

մասնավորապես՝

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993
  • Սենտ-Գալենի քաղաքային պատկերասրահ (Շվեյցարիա)
  • Լուգանոյի քաղաքային պատկերասրահ (Շվեյցարիա)
  • Ռիենի քաղաքային պատկերասրահ (Շվեյցարիա)
  • ժնևի միջազգային ֆորում «Եվրոարտ-93», «Փալէքսպո» համալիր
  • 1996 Հայաստանի Նկարիչների Միություն (Երևան)
  • 1996 Արևմտյան Բեռլինի «Ուրանիա» միջազգային գիտական կենտրոն (Գերմանիա)
  • 2002 Սան Ֆրանցիսկոյի «Որպալ» պատկերասրահ (ԱՄՆ)
  • 2005 Մոսկվայի «Գոլդեն Փալաս-ի» «VIP» սրահ

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 «Ալեք Մանուկյան» կենտրոնում «Ժամանակակից արվեստագետներ Հայաստանից» խմբային ցուցահանդես, Փասադենա (ԱՄՆ)
  • 2008 «Ինտեր Արտ»ցուցասրահում «Ազատության սերունդ» «Հայաստանի նոր Ավանգարդ» խմբային ցուցահանդես, Նյու-Յորք (ԱՄՆ)
  • 2010 Հայ նկարիչների ցուցահանդես Կասել դել Օվո, Նապոլի (Իտալիա )

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Գ. Հ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ