Սարգիս Թորոսյան
Սարգիս Թորոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1891[1] |
Ծննդավայր | Դևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա |
Մահացել է | օգոստոսի 17, 1954 |
Մահվան վայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Փենսիլվանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սպա, հեղինակ և դեղագործ |
![]() |
Սարգիս Թորոսյան (1891[1], Դևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա - օգոստոսի 17, 1954, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Օսմանյան կայսերական զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Թորոսյանը ծնվել է 1891 թվականին Թուրքիայի Էվերեկ քաղաքում։ Ավարտել է տեղի հայկական թեմական դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Ադրիանապոլսի Պետական Քոլեջը։
1914 թվականին Սարգիսը ստանում է հրետանային լեյտենանտի կոչում և գործուղվում Գերմանիա։ Թուրքիայի՝ պատերազմի մեջ մտնելուց առաջ Թորոսյանը նշանակվում է Էրթուղրուլ ֆորտի հրամանատար, որը պաշտպանում էր Դարդանելի մուտքը։ Կապիտան Սարգիս Թորոսյանն առաջինն էր, ով 1915 թվականի սկզբին ոչնչացրեց բրիտանական ռազմանավը Դարդանելի ճակատամարտում[2][3][4]։ 1915 թվականին, երբ սկսվեց կայսրության հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը, Սարգիս Թորոսյանի ծնողներն ու քույրը ևս տեղահանվեցին։ Թորոսյանը փորձում է իր ընտանիքի փրկության համար միջնորդություն հայցել թուրք բարձրաստիճան զինվորականներից, սակայն, փոխարենը վերջիններս Թորոսյանին սպանելու փորձ են կատարում։ Երիտթուրքերի կատարած եղերական գործողությունները և ծնողների սպանությունը ստիպում են Թորոսյանին միանալ արաբներին, որոնք Նուրի Յուսուֆի ղեկավարությամբ գործում էին Դաշնակիցների հովանու ներքո[3][4][5]։ Իր խիզախության, ղեկավարելու բացառիկ ունակության և հմուտ հրամանատարության համար Թորոսյանն Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից արժանացել է բարձր պարգևների։ Թորոսյանն արժանացել է նաև Օսմանյան կայսրության և Գերմանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի ռազմական պարգևներին։ Թորոսյանը մասնակցել է քեմալականների դեմ կազմակերպված տեղական ինքնապաշտպանական մարտերին, որի անհաջող ավարտից հետո տեղափոխվում է ԱՄՆ՝ Փենսիլվանիա[6]։
1929 թվականին Բոստոնում Սարգիս Թորոսյանը հրատարակում է «Դարդանելից Պաղեստին» գիրքը, որը ընդարձակ տեղեկություններ է տալիս Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության ռազմական անցուդարձի, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության մասին[7][8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Torossian Sarkis (1947)։ From Dardanelles to Palestine: a true story of five battle fronts of Turkey and her allies and a harem romance (Personal Memoirs)։ Boston: Meador Pub. Co.։ էջ 219
- ↑ 3,0 3,1 «Sarkis Torossian: an Armenian hero of Dardanelle»։ Armenian Genocide Museum։ Վերցված է 2013 թ․ հունվարի 2
- ↑ 4,0 4,1 Aktar Ayhan (2012)։ Yüzbaşı Sarkis Torosyan – Çanakkale’den Filistin Cephesi’ne (Turkish)։ Istanbul: İletişim Yayınları։ Վերցված է 2013 թ․ հունվարի 2
- ↑ «Sarkis Torosian»։ Findagrave։ Վերցված է 2013 թ․ հունվարի 2
- ↑ Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից
- ↑ Robert Fisk: The Armenian hero whom Turkey would prefer to forget. The Independent. Retrieved 12 May 2013.
- ↑ «Sarkis Torossian Debate»։ Taner Akcam։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 5
- ↑ «O kitapta sadece dedemin savaşta yaşadıkları var»։ Radikal։ 1/6/2013։ Վերցված է 2013 թ․ մայիսի 5
|
- 1891 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Օգոստոսի 17 մահեր
- 1954 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- Հայ զինվորականներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Ամերիկահայեր
- ԱՄՆ-ում օսմանյան ներգաղթյալներ
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Օսմանյան ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Օսմանյան կայսրության անձինք
- Անձինք Կեսարիայից
- Օսմանյան բանակի սպաներ
- Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան մասնակիցներ