Էդուարդ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Հարությունյան
Ծնվել էհուլիսի 21, 1929(1929-07-21)
Մահացել էհուլիսի 12, 1996(1996-07-12) (66 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունփիլիսոփա

Էդուարդ Շամիրի Հարությունյան (1929, հուլիսի 21 - 1996, հուլիսի 12, Երևան), հայտնի տրամաբան և փիլիսոփա։ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հարթավայրային Արցախում (Գանձակ), 1953 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հոգեբանության, տրամաբանության և հայոց լեզվի բաժինը, իսկ 1954 թվականին Մոսկվայի համալսարանի հասարակագիտական առարկաների դասախոսների պատրաստման դասընթացները։

Զբաղվել է գիտական և մանկավարժական աշխատանքով։ Երկար տարիներ զբաղեցրել է ԵՊՀ նախապատրաստական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։

Նրա գրչին են պատկանում ավելի քան երեսուն գիտական աշխատություններ՝ մենագրություններ, գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ, հոդվածներ, այդ թվում «Հայ փիլիսոփայական միտքը XIX դարի առաջին կեսին» - 1965 թ., «Դեդուկտիվ տրամաբանության տեսության հարցեր» - 1972 թ., «Տրամաբանության փիլիսոփայություն (ուրվագծեր դասական շրջանի քննական վերլուծության)» - 1979 թ., և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Շամիրի Հարությունյանի մասին "Նոյյան տապանի" հիշարժան տարեթվերում