Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այլախոհությունը խորհրդային Հայաստանում 1960-ականների համարվում է այլախոհական շարժումների սկիզբը ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլ նաև ԽՍՀՄ-ում և Արևելաեվրոպական երկրներում։ Այդ ընթացքում «դիսիդենտ» (այլախոհ) տերմինով սկսեցին կոչել բոլոր նրանց, ովքեր ընդվզում էին խորհրդային կարգերի դեմ, սակայն չէին դիմում բռնության և բռնությունը՝ որպես այդպիսին պայքարի միջոց և ձև չէին ընդունում:Այդուհանդերձ նախքան այլախոհական շաժումների ծագումը հակախորհրդային և հակակոմունիստական ուժերը դիմում էին նաև զինված պայքարի և չէին մերժում բռնի պայքարի եղանակները։ Այս երևույթը տեսանելի էր հատկապես պատերազմից հետո Մերձբալթյան, Ուկրաինայի արևմուտքում և Արևելաեվրոպական երկրներում։ 1960-ականներին նման ընդդիմադիր ուժերից նոր ընդդիմադիրներին առանձնացնելու համար կիրառվում է «այլախոհ» կամ «դիսիդենտ» եզրույթը։ Առհասարակ, 1960-ականներին ծավալված այս շարժումը ամփոփում էր իր մեջ հայ ժողովրդի 20-րդ դարասկզբին կրած կտտանքները, կորցրած հայրենիքի, ինչպես նաև Հայկական հարցի հնարավոր լուծմանն առնչվող հիմնադրույթները։ Անարդարության այդ զգացումը, Եղեռնի, պատմական տարածքների կորստի, ԽՍՀՄ-ի ներսում Ղարաբաղի և Նախիջևանի հարցերի լուծման շուրջ 1960-ականներին կազմում էին շարժման գաղափարախոսական հենքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարդան Հարությունյան, Այլախոհությունը խորհրդային Հայաստանում, էջ 23 http://www.aniarc.am/2017/02/15/vardan-harutyunyan-book-ani-whole-pdf/

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատության ասպետը, կազմող՝ Մովսես Գորգիսյան, Վ. Վարդանյան, Երևան, 1989, 232 էջ։
  • Միխայիլ Հայֆեց «Ռազմագերի քարտուղարը», Երևան, 1999, 128 էջ։
  • Վիգեն Բաբայան «Բանտանվագ», Երևան, 2002, 360 էջ։
  • Մերուժան «Վլադիմիրի բանտում (վիպակ ըստ եղելությանց)», Երևան, 2003, 56 էջ, 2-րդ հրտ., Երևան, 2007, 58 էջ, 3-րդ հրտ., Երևան, 2015, 87 էջ։
  • Նորայր Խանզադյան «Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիրն ու առաջնորդը», Երևան, 2003, 64 էջ։
  • Պարոյր Հայրիկեան «Լոյսի ճանապարհին», Երեւան, 2004, 160 էջ։
  • Արմենակ Մանուկյան «Քաղաքական այլախոհությունը Հայաստանում 1950–1988 թվականներին», Երևան, 2005, 104 էջ։
  • Իլյիչ Բեգլարյան «Այլախոհը», Երևան, 2005, 280 էջ։
  • Էդիկ Գևորգյան, Մհեր Կարապետյան «Խորհրդային Հայաստանը 1920–1991 թվականներին», Երևան, 2007, էջ 372–388:
  • Վարդան Հարությունյան «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում», Երևան, 2014, 428 էջ։
  • Պարոյր Հայրիկեան «Իմ բանտային յուշերից», գիրք Ա (1965–1973 թթ.), Երեւան, 2016, 400 էջ։