Սմբատ Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սմբատ Մելքոնյան
Ծնվել է1918
ԾննդավայրՆախիջեւան (գիւղ Արեւմտեան Հայաստանում)
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Սմբատ Խաչատուրի Մելքոնյան (1918, Նախիջեւան (գիւղ Արեւմտեան Հայաստանում) - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Մելքոնյանը ծնվել է 1918 թվականին, Ղարսի նահանգի Նախիջևան գյուղում։ 1920 թվականին հայրենադարձել է Թալինի շրջանի Արեգ գյուղում։ 1936 թվականին՝ միջնակարգն ավարտելուց հետո, նշանակվել է ուսուցիչ, այնուհետև դպրոցի ուսմասվար, ժողկրթբաժնի տեսուչ։ 1940 թվականին մեկնել է զինվորական ծառայության[1]։

1941 թվականի հունիսի 22-ից մինչև հաղթական ավարտ մասնակցել է պատերազմին։ 1942 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1943 թվականին մասնակցել է Մոզդոկ, Պյատիգորսկ, Արմավիր, Կրասնոդար և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ 1943 թվականի հոկտեմբերին մերձծովյան բանակի կազմում դեսանտ է իջել Կերչի թերակղզում, այնուհետև մասնակցել Ղրիմի ազատագրմանը, 3-րդ Ուկրաինական ռազմաճակատի զորամասերի կազմում կռվել է Ռումինիայի, Հունգարիայի ազատագրման համար, մասնակցել է Վիեննայի գրավմանը[1]։

Զորացրվելուց հետո Մելքոնյանը եղել է ՀԿԿ Թալինի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, շրջկոմի երկրորդ քարտուղար, 1966-1979 թվականներին ժողովրդական դեպուտատների Թալինի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ։ Ավարտել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցական երկամյա դպրոցը և Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշաններով, մեդալներով, երկու անգամ արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի։ Մելքոնյանը եղել է ՀԿԿ Թալինի շրջկոմին առնթեր կուսակցական հանձնաժողովի նախագահ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]