Jump to content

Հայաստանի հելսինկյան խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի հելսինկյան խումբ, Հայկական ԽՍՀ-ում 1977 թվականի ապրիլին ձևավորված իրավապաշտպան կազմակերպություն[1]։

Խորհրդային Միությունում առաջին հելսինկյան խումբը ձևավորվել է Մոսկվայում 1976 թվականին։ Այնուհետև հայտարարվեցին ուկրաինական, լիտվական, վրացական և հայկական նմանօրինակ խմբերի ստեղծման մասին։ Թվարկված բոլոր հելսինկյան խմբերը ենթարկվում էին դաժան հետապնդումների և ճնշումների։ Խմբերում ներգրավված իրավապաշտպանները դատապարտվում էին երկարատև ազատազրկման։ Հայաստանի հելսինկյան խմբի անդամներ Շահեն Հարությունյանն ու Ռոբերտ Նազարյանը կալանավորվում են 1977 թվականի դեկտեմբերին, իսկ խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանը՝ 1979 թվականի հուլիսին։ Իրավապաշտպանները շրջանում չընդմիջվող կալանավորումներ էին ծավալվում մյուս հանրապետություններում ևս[1]։ 1977 թ. հայկական Հելսինկյան խմբի հռչակագրում ամրագրված է, որ Հայաստանը ձգտում է դառնալ ՄԱԿ-ի անդամ, որպեսզի լուծի աշխարհասփյուռ հայ ժողովրդի համազգային խնդիրները։ Ասվում էր նաև, որ պետք է ձգտել «Ներկայումս Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի ինքնավար մարզի վերամիավորմանը Հայաստանի Հանրապետությանը», ինչպես նաև պահանջել «հայոց լեզվի կիրառումը Հայաստանի կյանքի բոլոր բնագավառներում»։ 1990-ական թվականներին, երբ ԱԱԾ-ի արխիվները կարճ ժամանակահատվածով բացվեցին, ԱԱԾ տրամադրած ցուցակներում Հայաստանի հելսինկյան խմբի անդամների անունները առհասարակ բացակայում էին, չնայած նրանց հանդեպ գործ էր հարուցվել ՀԽՍՀ ՔՕ 206 հոդվածի հատկանիշնեով և ազատազրկվել էին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Վարդան Հարությունյան, Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում (խմբ. Լիզա Ճաղարյան), Երևան, «Վան Արյան», 2014 — 380-393, էջեր 380-393. — 500 հատ։
  2. Վարդան Հարությունյան, Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում (խմբ. Լիզա Ճաղարյան), Երևան, «Վան Արյան», 2014 , էջ 12