Ալեքսանդր Մանուչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Մանուչարյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1908(1908-09-25)[1]
Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 10, 1979(1979-11-10)[1] (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունանասնաբույծ և ընտրասերիչ
Հաստատություն(ներ)Ադրբեջանի գիտա-հետազոտական ​​անասնաբուծության ինստիտուտ[1], ՀԽՍՀ Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստիտուտ[1] և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1958)

Ալեքսանդր Բագրատի Մանուչարյան (սեպտեմբերի 25, 1908(1908-09-25)[1], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10, 1979(1979-11-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1963)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը 1956-1959 թվականներին աշխատել է Ադրբեջանի անասնապահության գիտահետազոտական ինստիտուտում։ 1965 թվականին եղել է ՀԽՍՀ Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստիտուտի տնօրենի տեղակալ՝ գիտության գծով, 1965-1975 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գյուղատնտեսական արտադրության էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչ։ Նա ապացուցել է, որ տեղական տավարի, շվիցի և զեբուի խառնածինների և հիբրիդների նպատակադիր ընտրությամբ ու զույգ ընտրությամբ «իր մեջ» բուծումից ստացված սերունդը համատեղում է մսատվության, կաթնառատության և կաթի բարձր յուղայնության հատկություններ։ Դրա հիման վրա Ադրբեջանի ԽՍՀ-ում ստեղծվեց կովկասյան գորշ տավարի ցեղը, որի հեղինակներից է նաև Մանուչարյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 256