ՀԽՍՀ Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԽՍՀ Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստիտուտ պետական գիտահետազոտական ինստիտուտ Խորհրդային Հայաստանում։ Կազմավորվել է 1958 թվականին, Երևանում։ Հիմնական խնդիրն է եղել գյուղատնտեսության կազմակերպման գիտականորեն հիմնավորված մեթոդների մշակմանը՝ գյուղատնտեսության մթերքների արտադրության ավելացման, աշխատանքային, նյութական և դրամական միջոցների օգտագործման բարելավման, աշխատանքային պրոցեսների և արտադրության կազմակերպման ձևերի կատարելագործման նպատակով։

Ունեցել է 8 բաժին՝ տեղաբաշխման ու մասնագիտացման, ինքնարժեքի և գնի, կառավարման կատարելագործման և աշխատանքի օգտագործման, տնտեսական հաշվարկի և նյութական խթանման, ոռոգելի երկրագործության Էկոնոմիկայի, հողի օգտագործման ու տնտեսական գնահատման, գյուղատնտեսության մեքենայացման և Էլեկտրիֆիկացման Էկոնոմիկայի, տնտեսագիտական ուսումնասիրություններում մաթեմատիկական մեթոդների կիրառման, ինչպես նաև հաշվողական լաբորատորիա, ասպիրանտուրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 119