Ռազմիկ Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Արտավազդի Զոհրաբյան
Ծնվել է ապրիլի 1, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:1|2|0}}) (65 տարեկան)
Ծննդավայր {{{2}}} Հայաստան Երևան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն պատգամավոր
Զբաղեցրած պաշտոններ Հայաստանի Ազգային Ժողովի անդամ

Ռազմիկ Զոհրաբյան (ծնվ.՝ ապրիլի 1, 1950), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել]

  • Ծնվել է 1950 թ. ապրիլի 1-ին Երևանում։
  • 1969-1971 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
  • 1971-1974 թթ. աշխատել է Երևանի ավտոպահեստամասերի գործարանում որպես արտադրամասի հերթափոխի պետ։
  • 1971 թվականից զբաղվում է քաղաքական գործունեությամբ, եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ։ * 1974-1984 թթ. դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։
  • 1984-1990 թթ. աշխատել է Երևանի մի քանի գործարաններում՝ տարբեր պաշտոններում։
  • 2002-2007 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի օգնական։
  • 2000 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
  • 2005 թ.՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով։
  • 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։
  • 2007 թվականի հունիսի 19-ին դարձել է ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։ [1][2]

Աղբյուրներ[խմբագրել]