Jump to content

Ռուբեն Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Սաֆարյան
Ծնվել է1886
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել է1957
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Ռուբեն Նիկիտի Սաֆարյան (1886, Գանձակ, Ռուսական կայսրություն - 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հարավային Կովկասում և Հայաստանում հեղափոխական շարժումների մասնակից, Կոմունիստական կուսակցության անդամ (1905), Փետրվարյան ապստամբության ճնշման աջակից։

Սովորել է ծննդավայրի քաղաքային ուսումնարանում, որտեղից վտարվել է հեղափոխական գործունեության համար։ Ավարտել է Պետրոգրադի բարձրագույն գյուղատնտեսական դասընթացները (1916)։ Պետրոգրադում ուսանելիս կազմակերպել է մարքսիստական խմբակ, պայքարել ուսանողության մեջ տարածված ազգայնական տրամադրությունների դեմ։

1905-1907 թվականների հեղափոխության շրջանում Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի, Բ. Լեգրաեի և մյուսների հանձնարարությամբ կուսակցության կարիքների համար հայթայթել է զենք, թալանել դրամական միջոցներ, կազմակերպել գաղտնի հավաքույթներ։ 1916 թվականներին մեկնել է Հարավային Կովկաս։

1917 թվականին ընտրվել է կուսակցության Ալեքսանդրապոլի (Գյումրի) գավառային բյուրոյի նախագահի տեղակալ։ Քաղաքը թուրքերի կողմից օկուպացվելուց հետո, 1918 թվականին մեկնել է Արմավիր, նշանակվել Բաքվին զինվորական օգնություն ցույց տվող կոմիտեի նախագահի տեղակալ։ Կուսակցության երկրկոմի որոշմամբ եկել է Հայաստան՝ ընդհատակյա աշխատանքի։ Ալեքսանդրապոլում մասնակցել է 1920 թվականի Մայիսյան ապստամբության նախապատրաստմանը, ապստամբության օրերին նշանակվել հողժողկոմ։ Ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել և արտաքսվել է Հայաստանից։ 1920 թվականին մեկնել է Թիֆլիս, այնուհետև՝ Բաքու։ Հայկոմկուսի արտասահմանյան բյուրոյի որոշմամբ եկել է Երևան։ 1921 թվականին մասնակցել է Փետրվարյան ապստամբության ճնշմանը (Ղամարլուի ճակատում)։ 1921-1924 թվականներին եղել է Երևանի քաղսովետի գործկոմի հողբաժնի վարիչը, 1924 թվականից՝ գյուղատնտեսության բնագավառի աշխատողների կենտրոնական միության նախագահ։ 1930 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, մասնակցել Անդրֆեդերացիայի հողժողկոմատի կազմակերպմանը և նշանակվել գյուղատնտեսակա վարչության պետ։ 1932 թվականից Անդրֆեդերացիայի հողպարարտացման գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն էր։ 1934-1942 թվականներին Երևանում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1942 թվականից՝ անհատական թոշակառու։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 254