Սերոբ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերոբ Սարգսյան
Ծնվել է ապրիլի 12, 1909(1909-04-12)
Ծննդավայր Զառանց
Վախճանվել է 1990
Մասնագիտություն դրամատուրգ և թատերագետ
Ազգություն հայ
Կրթություն Հայկական պետական մանկավարժական համալսարան
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Սերոբ Հակոբի Սարգսյան (ապրիլի 12, 1909(1909-04-12), Զառանց - 1990), հայ դրամատուրգ, թատերագետ: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից, ԽՄԿԿ անդամ` 1931 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերոբ Սարգսյանը ծնվել է 1909 թվականի ապրիլի 12-ին Արևմտյան Հայաստանի Վասպուրականի Արճակի գավառակի Զառանց գյուղում: 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է ծնողներին: Ապաստանել է Բաղդադի (Իրաք) և Երուսաղեմի մանկատներում: 1924 թվականին մի խումբ որբերի հետ եկել է Խորհրդային Հայաստան: Մինչև 1925 թվականն եղել է Երևանի մանկատանը: 1925-1929 թվականներին աշխատել է որպես գրաշար: 1929 թվականին նշանակվել է «Պիոներ ղեկ» ամսագրի խմբագիր: 1930-1937 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր: 1944 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: Որպես պատասխանատու քարտուղար` աշխատել է «Խորհրդային դպրոց» թերթում և «Խորհրդային արվեստ» ամսագրում՝ համատեղությամբ վարելով արվեստի գործերի վարչության ռեպերտկոմի քաղաքական խմբագրի աշխատանքը: 1939-1946 թվականներին վարել է հիշյալ վարչության ռեպերտկոմի, ապա թատերական բաժնի պետի աշխատանքները, 1947-1950 թվականներին՝ երաժշտական թատրոնի գրական բաժինը՝ համատեղությամբ աշխատելով «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում որպես բաժնի վարիչ: 1950-1964 թվականներին խմբագիր, ապա գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ էր Հայպետհրատում: ՀԽՍՀ շրջանային թատրոնները բեմադրել են նրա «Նաիրյան բարդի» (1957), «Ծուղակը», «Մոր սիրտը», «Կանաչ օվկիանոս» դրամաները: Ռուսերեն լույս է տեսել Սարգսյանի «Արտիստի դիմանկարը» (Երևան, 1956) գիրքը[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային կոմունիստական պատանեկական շարժման տասնմեկ տարին, Երևան, Պետհրատ, 1931, 51 էջ:
  • Մանկական կոմունիստական շարժումը Հայաստանում, Երևան, Պետհրատ, 1935,24 էջ:
  • Հողի գաղտնիքը (դրամա), Երևան, Հայպետհրատ, 1948, 18 էջ:
  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Սերոբ Սարգսյանի «Մերժված խաղաղություն» դրաման, հեղինակակից Մ. Քոչարյան), Երևան, կուլտլուսհրատ, 1951, 186 էջ:
  • Կանաչ օվկիանոս, Երևան, Հայպետհրատ, 1952, 25 էջ:
  • Մերժված խաղաղություն, Երևան, Հայպետհրատ, 1952, 29 էջ:
  • Միքայել Մանվելյան (կյանքն ու ստեղծագործությունը), Երևան, Հայպետհրատ, 1955, 96 էջ:
  • Մոկաց Միրզա, Երևան, Հայպետհրատ, 1956, 108 էջ[2]:
  • Լևոն Զոհրաբյան, Երևան, 1957, 74 էջ:
  • Ամո Խարազյան, Երևան, 1959, 102 էջ[3]:
  • Պիեսներ, Երևան, 1959, 301 էջ:
  • Սիրելի անուններ, գիրք Ա, Երևան, Հայպետհրատ, 1962, 329 էջ[4]:
  • Սիրելի անուններ, գիրք Բ, Երևան, «Հայաստան», 1967, 338 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 401-402
  2. Սարգսյան Սերոբ Հակոբի (1956)։ Դավթյան Վահագն Արմենակի, ed.։ Մոկաց Միրզա: Ողբերգություն հինգ արարվածով։ Երևան: Հայպետհրատ 
  3. Սարգսյան Սերոբ Հակոբի, Սարյան Մարտիրոս Սարգսի (1959)։ Հախումյան Տիգրան Սիմեոնի, ed.։ Ամո Խարազյան։ Սովետահայ բեմի վարպետներ։ Հայկական թատերական ընկերություն։ Երևան: ՀՍՍՌ Հրատ. և պոլիգրաֆ արդյունաբերության գլխ. վարչ. N1 տպ 
  4. Սարգսյան Սերոբ Հակոբի (1962)։ Շողենց Ցական Պետրոսի, Հարությունյան Միքայել Արտեմի, Խաչատրյան Ս Ա, eds.։ Սիրելի անուններ: Թատերական ակնարկներ 3 գրքով։ Երևան: Հայպետհրատ