Յուրիկ Բուդաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրիկ Բուդաղյան
Ծնվել է1943 թ.
ԾննդավայրԹումայանի շրջան, գյուղ Շնող
ՔաղաքացիությունԽՍՀՄ , ՀՀ
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնյա (առաքելական)
Մասնագիտությունինժեներ

Յուրիկ Բուդաղյան (1943 թ., գ. Շնող, Թումանյանի շրջան), խորհրդային նշանավոր այլախոհ[1]։ Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Գերազանց ավարտելով՝ ընդունվել է ասպիանտուրա։ Աշխատել է Երևանի ջերմաէլեկտրակայանում՝ ավագ ինժեների պաշտոնում։ 1966 թ․-ից գաղտնի գործող «Հայաստանի Վերամիավորման Միության» անդամ։ Սկսել է ազգային-հայրենասիրական գործունեությամբ զբաղվել Վալտեր Միքայելյանի հետ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել «Ազգային վերամիավորման միության» ԱՎՄ կազմակերպման աշխատանքներին։ Եղել է կամզմակերպության կանոնադրության հեղինակը։ ՀՎՄ-ն ստեղծվել և ձևավորվել է այն ժամանակ, երբ երկրում արդեն գոյություն ունեին կազմակերպություններ և մարդիկ, ովքեր բացի տարածքային պահանջներից և հայրենասիրությունից, բարձրացնում էին նաև անկախության խնդիրը՝ պայքարելով սովետական կարգերի դեմ։ Միության գլխավոր նպատակը Հայաստանի կորցրած տարածքների՝ Արցախի և Նախիջևանի խնդրի լուծումն էր։ Սրանից էլ ծնվել էր միության անվանումը։ Յուրիկ Բուդաղյանը 1971 թ. փետրվարին հակասովետական գործունեության համար կալանավորվել է և դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով։ Պատիժը կրել է Մորդովիայի և Պերմի քաղաքական բանտարկյալների համար նախատեսված կալանավայրերում։ Պատիժը կրելուց հետո վերադարձել է Երևան և գտնվել ոստիկանության հսկողության ներքո։ Աշխատել է Էներգոհամակարգում։ Այժմ ապրում է Երևանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ընտանի՞ք, թե՞Հայրենիք. «Քաղբանտարկյալի օրագիրը» ` Յուրիկ Բուդաղյան https://www.youtube.com/watch?v=HnjWcMqKQgo
  2. Վարդան Հարությունյան, Այլախոհությունը խորհրդային Հայաստանում, էջ 141 10http://www.aniarc.am/2017/02/15/vardan-harutyunyan-book-ani-whole-pdf/