Հայկ Հարությունյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Հայկ Հարությունյան
Ծնվել էօգոստոսի 9, 1986(1986-08-09) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունThe Regent's School Pattaya? (2004), Լանկաստերի համալսարան (2007), Քեմբրիջի համալսարան (2009) և Սկոլկովոյի մենեջմենթի դպրոց (2014)
ԱշխատավայրՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Հայկ Արզումանի Հարությունյան (օգոստոսի 9, 1986(1986-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (2014-2018 թթ.)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007-2010 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության փոխգործակցության սպա։
  • 2010-2011 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատակազմի շտաբային սպա։ Ունի պահեստազորի կապիտանի զինվորական կոչում։
  • 2011 թ. - «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
  • 2011-2014 թթ. - «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար։
  • 2012-2013 թթ. - «Արմաունթ Գրուպ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։
  • 2014 թ. - «Բի-Բի Գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն։
  • 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ[1], 2018 թվականի հունիսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[2]

Պարգևներ և աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2010)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։ Հայկ Հարությունյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանի որդին է, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Շամամ Հարությունյանի եղբորորդին։

Անկուսակցական է։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  2. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.