Էդուարդ Մադաթյան
Էդուարդ Մադաթյան | |
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի առևտրատնտեսական պետական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 11, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Էդուարդ Ավետիքի Մադաթյան (դեկտեմբերի 11, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, պետական գործիչ։ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար (2000-2001)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ Մադաթյանը ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 11-ին, Երևանում։ 1983 թվականին ավարտել է Լենինգրադի սովետական առևտրի ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 1970-1974 թվականներին որպես տեխնիկ-տեխնոլոգ աշխատել է Երևանի «Հիդրոհաղորդակ» գործարանում։ 1974-1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1976-1979 թվականներին Հիդրոհաղորդակ» ԱՄ-ում եղել է ավագ ինժեներ, 1980-1987 թվականներին՝ հասարակական սննդի թիվ 3 միավորման սրահի վարիչ, 1987-1993 թվականներին՝ «Նաիրի» հասարակական սննդի միավորման տնօրեն, 1993-1996 թվականներին՝ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան կահույքի ԱՄ-ի փոխտնօրեն, 1994-1999 թվականներին՝«Մուշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն (համատեղությամբ), 1997-1999 թվականներին՝ «Էներգապետհսկողության» բաժնի պետ։
1999 թվականի մայիսի 30-ին թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի ԱԺ պատգամավոր[2]։ Եղել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ։ 2000 թվականի մայիսի 5-ին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար նշանակվելու կապակցությամբ Մադաթյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն». Նախկին նախարարներ | hti.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ Էդուարդ Ավետիքի Մադաթյա ն
- ↑ «Эдуард Мадатян - биография и семья». facecollection.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
|