Արմեն Մովսիսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մովսիսյան (այլ կիրառումներ)
Արմեն Մովսիսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ էներգետիկայի նախարար
2001 - ապրիլ 18, 2008
Նախորդող Կարեն Գալուստյան
Հաջորդող պաշտոնը վերացվել է
Դրոշ
Դրոշ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
ապրիլ 18, 2008 - ապրիլ 30, 2014
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Երվանդ Զախարյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ ՀԱՊՀ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 13, 1962(1962-01-13)
Ծննդավայր Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր սեպտեմբերի 21, 2015(2015-09-21)[1] (53 տարեկան)
Վախճանի վայր Գերմանիա
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ

Արմեն Խիկարի Մովսիսյան (հունվարի 13, 1962(1962-01-13), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 21, 2015(2015-09-21)[1], Գերմանիա), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Նախագահի խորհրդական, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ։

Երկու մենագրության և 20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի հունվարի 13-ին Կապան քաղաքում։

  • 1978-1983 թթ. Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ
  • 1984-1989 թթ. Համամիութենական թեթև արդյունաբերության ինստիտուտ
  • 1977-1977 թթ. Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության «Հայառշին» վերանորոգման տրեստի Ղափանի N 1 տեղամաս՝ բանվոր
  • 1983-1991 թթ. Ղափանի տրիկոտաժի ֆաբրիկա՝ վարպետ, բրիգադիր, արտադրամասի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ
  • 1991-1992 թթ. Կապանի քաղխորհրդի գործկոմ՝ նախագահի առաջին տեղակալ
  • 1993-1997 թթ. Կապանի «Էլեկտրոն» գործարան՝ տնօրեն
  • 1997-1998 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ տնօրեն
  • 1998-2000 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ գործադիր տնօրեն
  • 2000-2001 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ նախարարի տեղակալ
  • 2001 թ հուլիս-դեկտեմբեր ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե՝ նախագահի տեղակալ
  • 2001 թ. ապրիլի 18-ից 2008 թ. ապրիլի 22-ը - ՀՀ էներգետիկայի նախարար։
  • 2008 թ. ապրիլի 22-ին նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար[2]։
  • 2009 թ. հունիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ[3]։
  • 2010 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ[4]։
  • 2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։
  • 2013 թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում[5] և պաշտոնավարել մինչև 2014 թ. ապրիլի 30-ը։
  • 2014 թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական[6]։

Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Մահացել է 2015 թ. սեպտեմբերի 21-ին[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Կարեն Գալուստյան
ՀՀ էներգետիկայի նախարար
Արմեն Մովսիսյան

2001 - 18 ապրիլի 2008 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ էներգետիկայի նախարար
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Արմեն Մովսիսյան

2008 թ. ապրիլի 18 - 30 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
Երվանդ Զախարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.mediamax.am/en/news/society/15449/
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Մովսիսյանին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եվ բնական պաշարների նախարար նշանակելու մասին
  3. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԱՊՀ ԸՆԴԵՐՔԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. Ա. Մովսիսյանին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակելու մասին
  6. Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ
  7. Մահացել է Արմեն Մովսիսյանը, 22.09.2015
  8. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին