Վահան Շիրխանյան
Վահան Գրիգորի Շիրխանյան | |||
| |||
---|---|---|---|
1999 - 2000 | |||
| |||
1995 - 1999 | |||
Կուսակցություն՝ | ՀՀՇ | ||
Կրթություն՝ | Թուրքմենստանի պետական համալսարան (1976) | ||
Մասնագիտություն՝ | աշխարհագրագետ-տնտեսագետ | ||
Գործունեություն՝ | ռազմական և քաղաքական գործիչ | ||
Դավանանք | կաթոլիկ քրիստոնեա[1] | ||
Ծննդյան օր | հուլիսի 15, 1947 (77 տարեկան) | ||
Ծննդավայր | Նորշեն, Ախալցխայի շրջան | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Ամուսին | Պուրուճ[2] (Բուրաստան) Շիրխանյան |
Վահան Գրիգորի Շիրխանյան (հուլիսի 15, 1947, Նորշեն, Ախալցխայի շրջան), հայ քաղաքական, ռազմական և պետական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահան Շիրխանյանը ավարտել է Թուրքմենստանի պետական համալսարանը և ստացել է աշխարհագրագետ-տնտեսագետի որակավորում։ Հետագայում աշխատել է Բյուրականի աստղադիտարանի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիայի բյուրոյի փոխտնօրեն։ Շիրխանյանը եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր («Հայոց Համազգային Շարժում» խմբակցության կազմում), հետագայում նշանակվել է պաշտպանության փոխնախարար։ 1999 - 2000 թվականներին եղել է Հայաստանի Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար։ 2008 թվականի մարտի 21-ին անդամակցել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը (ԽՍՀՄ տարիներին եղել է կոմունիստ)[3]։ Սակայն 2015 թվականին հայտարարել է, որ դուրս է եկել ՍԴՀԿ կազմից[4]։
2015 թվականի դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է, իսկ դեկտեմբերի 21-ին կալանավորվել է։ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը կատարվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից Արթուր Վարդանյանի գլխավորած «զինված հանցախմբի» վնասազերծման գործի շրջանակում։ 2016 թվականի փետրվարի 15-ին Շիրխանյանի կինը՝ Բուրաստան Շիրխանյանը, վրաերթի է ենթարկվում և ծանր վիճակում տեղափոխվում է բուժհիմնարկ[5]։ 2016 թվականի հուլիսի 14-ին հանկարծամահ է լինում Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը[6]։ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը Շիրխանյանի հանդեպ անօրինական գործողությունների դեմ գանգատ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ[7]։
2018 թվականի հունիսի 25-ին Վահան Շիրխանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շիրխանյանը եթե իմանար, վաղուց կլքեր Հայաստանը /lragir.am/». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «ՀՀ ընտրողների ռեգիստր». ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով. 2016 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Շիրխանյանը խախտեց իր ու Վազգենի պայմանը
- ↑ «Վահան Շիրխանյանը դե ֆակտո կուսակցությունում չէ 3 տարի, իսկ վերջին 6 ամիսը՝ դե յուրե.Նարեկ Գալստյան /tert.am/». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Հանցախմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի կինը վրաերթի է ենթարկվել. նրա վիճակը ծանր է /armtimes.com/
- ↑ Մահացել է Վահան Շիրխանյանի փաստաբանը /iravunq.com/(չաշխատող հղում)
- ↑ ՄԻԵԴ-ը Վահան Շիրխանյանի գանգատը կքննի առաջնահերթ կարգով /pastinfo.am/
- ↑ «Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց (վիդեո)».