Վյաչեսլավ Հարությունյան
Արտաքին տեսք
Վյաչեսլավ Հարությունյան | |
---|---|
օգոստոսի 10, 1948 - փետրվարի 27, 2009 (60 տարեկան) | |
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կուբանի պետական համալսարան |
Վյաչեսլավ Վառնազի Հարությունյան (օգոստոսի 10, 1948, Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 27, 2009), հայ պետական և ռազմական գործիչ, գեներալ-մայոր (1992)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին ավարտել է Կուբանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է Աֆղանստանում ռազմական գործողություններին։ 1973 թվականից ծառայել է ՀՀ պետանվտանգության մարմիններում (ՀՀ ՊԱԿ-ի նախագահի տեղակալ, ԱԱ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ)։ 1993-1997 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական,1997-2002 թվականներին՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ։ ՀՀ ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի եղբայրն է։
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |