Վարդգես Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդգես Հովակիմյան
Ծնվել էհունվարի 27, 1955(1955-01-27) (69 տարեկան)
ԾննդավայրԱրտաշատ, Հին Հռոմ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Վարդգես Վաղինի Հովակիմյան (ծնվ. 27 հունվարի 1955 թ., ք. Արտաշատ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Արարատի նախկին մարզպետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972-1973 թթ. - աշխատել է Արտաշատի շրջանային սպառողական կոոպերացիայում որպես բանվոր։
  • 1973-1975 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1975-1986 թթ. - աշխատել է Արտաշատի շրջանային սպառողական կոոպերացիայում որպես ապրանքագետ, ապա՝ ավագ ապրանքագետ։
  • 1986-1998 թթ. - աշխատել է Հայսպառմիությունում որպես Արտաշատի նյութատեխնիկական մատակարարման և ժողսպառման ապրանքների բազայի տնօրեն։
  • 1998 թ. ընտրվել է Արտաշատի քաղաքապետ՝ պաշտոնավարելով մինչև 2001 թ.։
  • 2001-2002 թթ. - ՀՀ կառավարությաննն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 2002-2008 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման ղեկավար։
  • 2008 թ. հունիսի 12-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ[1]։
  • 2010 թ. հուլիսի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 1998 թվականից ՀՀԿ անդամ։

Քրեական հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. հուլիսին Վարդգես Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 (պաշտոնական դիրքի չարաշահում) 38-314 (պաշտոնական կեղծիք) և 315 (պաշտոնական կեղծիք) հոդվածներով։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թ. հանդիսանալով ՀՀ Արարատի մարզպետ՝ պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով իր մտերիմ Սիլվա Համբարձումյանին 30 հա հողամաս կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով, 2010 թ մարտի վերջին մարզպետարանի հողաշինարարական բաժնի պետ Վ.Այվազյանի միջոցով, ապա անձամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նույն մարզի Գինեվետ համայնքի ղեկավար Մ.Սանթոյանին կեղծ տեղեկություն է տրամադրել այն մասին, թե Գինեվետ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հա հանդիսանում է արդյունաբերական նշանակության, ապա անօրինական ցուցում է տվել հրավիրել ավագանու նիստ՝ 30 հա հողամասը որպես արդյունաբերական տարածք ներկայացնելու, ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդ. Սահմանված հողերի ցանկում ընդգրկելու և արդյունաբերական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու համար։ Այնուհետև կոպիտ կերպով խախտելով ՀՀ Հողային օրենսգրքի 7 հոդ. 2 կետի պահանջները և «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի 1.15 կետի «դ» ենթակետի պահանջները, Գինեվետ համայնքի ղեկավարի կողմից իր հանձնարարությամբ տրամադրված կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերով կազմել է հողաշինարարական գործ և 2010 թ. ապրիլի 13 թիվ 030/251 գրությամբ հանձնել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ հիշյալ հողատարածքը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու համար։ Ապա կրկին պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց գյուղատնտեսական հողատարածքն արդյունաբերականի փոփոխելու կառավարության որոշման և ՀՀ տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության, Գինեվետ համայնքի ղեկավար Մ.Սանթոյանին հանձնարարել է իբրև արդյունաբերական նշանակության հողատարածք՝ կառուցապատման նպատակով վարձակալության տրամադրելու համար անցկացնել մրցույթ և որպես հաղթող ճանաչել «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին, վերջինս 2010 թ. մայիսի 5-ին այն կատարել է, որի հետևանքով հեղինակազրկվել է պետական կառավարման համակարգը, և էական վնաս է պատճառվել ողջ պետական կառավարման ապարատի շահերին։ Բացի վերը նշվածը, որպես մարզպետ, «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի 1.12 կետի «բ» ենթակետի համաձայն, պարտականություններ ունենալով տնօրինելու պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկելու այդ միջոցների նպատակային օգտագործումը, այն չի կատարել, որից օգտվելով՝ 2008-2010 թթ. ընթացքում ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման ընթացքում «Մանուելա» ՍՊԸ-ի կողմից կատարվել է 23.715.970 դրամի հավելագրում, իսկ ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ և Ոսկետափ թիվ 2 դպրոցների հիմնանորոգման ընթացքում «ՆՆԱ» ՍՊԸ-ի կողմից՝ 12.699.6 հազար դրամի հավելագրում, որոնց վերաբերյալ մարզպետարան ներկայացված կատարված շինարարական աշխատանքների մասին ընդունման և հանձման արձանագրությունները պարբերաբար ստորագրել է, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող՝ 36.415.570 դրամի վնաս։ 2013 թ. փետրվարի 26-ին Վարդգես Հովակիմյանը Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ հանցանքների կատարման մեջ ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ նրան մեղսագրվող արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։

Ամուսնացած է ունի երկու որդի և մեկ դուստր։

Նախորդող
Հովիկ Աբրահամյան
Արտաշատի քաղաքապետ
Վարդգես Հովակիմյան

1998 - 2001
Հաջորդող
Գագիկ Մուրադյան
Նախորդող
Ալիկ Սարգսյան
ՀՀ Արարատի մարզպետ
Վարդգես Հովակիմյան

12 հունիսի 2008 - 2010
Հաջորդող
Էդիկ Բարսեղյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]