Գարիկ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարիկ Սարգսյան
Գարիկ Սարգսյան.jpg
Դրոշ
ՀՀ Արարատի մարզպետ
 2018 թվականի հունիսի 1-ից
 

Գարիկ Սարգսյան (նոյեմբերի 17, 1987 թվական, Նոր Կյանք, Արարատի մարզ[1]), հայ պետական քաղաքական գործիչ, Արարատի մարզպետ (2018 թվականի հունիսի 1-ից[2]):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Սարգսյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 17-ին Նոր Կյանք գյուղում:

1994-2004 թվականներին սովորել է Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ:

2004 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Դիվանագիտություն» բաժին:

2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:

Զորացրվելուց հետո՝ 2007 թվականից, շարունակել է ուսումը: Բակալավրիատն ավարտել է 2010 թվականին:

2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (CES)»-ում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ եվրոպագետի որակավորմամբ:

ՀՀ-ում աշխատանք չգտնելով՝ 2012-2015 թվականներին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատի հետ մեկնել է Արցախ` մասնակից լինելու սահմանի պաշտպանությանը[3]։

Հասարակական-քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: Նախաձեռնող խմբի կազմում մասնակցել է կուսակցության կանոնադրության և ծրագրի մշակման աշխատանքներին: Ղեկավարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Կյանքի տարածքային կառույցը[4]:

2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանքի համայնքապետ[5][6][7]։

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:

2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ[8][9][10][11][12][13]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 22 604 ձայն[14][15][16]:

2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից[17][18]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://ararat.mtad.am/structure/bio/793/
  2. http://www.gov.am/am/regions/810/
  3. http://www.gov.am/am/regions/810/
  4. https://civilcontract.am/about-us/garik-sargsyan
  5. https://armenpress.am/arm/news/860621
  6. https://www.azatutyun.am/a/27999924.html
  7. http://slim.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/%D5%A3%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A9%D5%B6%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80/
  8. http://politik.am/%D5%A3%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF/
  9. http://araratnews.am/garik-sargsyaneh%D5%9D-ararati-marzpet-nshanakvelu-masin/
  10. https://armenpress.am/arm/news/936429.html
  11. https://www.tert.am/am/news/2018/05/31/Regions-gov/2699580
  12. https://www.azatutyun.am/a/29521079.html
  13. http://asekose.am/hy_AM/news/3/265654-garik-sargsyane-nsanakvelou-e-ararati-marzpetjamanak.html
  14. https://www.tert.am/am/news/2018/12/10/Elections/2868704
  15. https://168.am/2018/12/10/1055180.html
  16. https://www.aravot.am/2018/12/10/999825/
  17. https://www.panorama.am/am/news/2019/01/04/%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D6%80%D5%AF%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/2055135
  18. http://haypress.ru/hy-n-1004-ovqer-en-patgamavorakan-mandatic-hrajarvac-18-patgaavornery.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]