Արտակ Սարգսյան (գործարար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1973[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (2001) |
Մասնագիտություն | գործարար և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Արտակ Սարգսյան (հուլիսի 13, 1973[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար։ ՀՀ երրորդ և հինգերորդ գումարումների ազգային ժողովի պատգամավոր (2004-2007 թթ. և 2012 թվականից), Հանրապետական Կուսակցության անդամ (2006 թ. հուլիսի 31-ից մինչև 2018 թ․ հունիս[3])[4]։ 1997 թ. մինչև օրս՝ «ՍԱՍ» Գրուպի» նախագահ (ՍԱՍ սուպերմարկետների ցանց, «Սլավոնական» ռեստորան, «Վալենտինա» կոշիկի արտադրամաս ու համանուն խանութ և այլն)[5]։ Հասարակությանը հայտնի է նաև «Սասի Արտակ» մականվամբ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան «Ագրարային արտադրության տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 44 ընտրատարածքից՝ այդտեղ անց կացված ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքում։ 2004 թ. օգոստոսի 29-ի ընտրությունները, որտեղ հիմնական մրցակիցներն էին Արտակ Սարգսյանն ու գործարար Արայիկ Հայրապետյանը, անվավեր ճանաչվեցին, ըստ պաշտոնական վարկածի՝ անճշտությունների մեծ թվի պատճառով[6]։ 2004 թ. սեպտեմբերի 19-ին թիվ 44 ընտրատարածքում տեղի ունեցան պատգամավորի թափուր տեղի համար նոր ընտրություններ, որոնցում վերջնականապես հաղթեց Արտակ Սարգսյանը։ Ընտրություններից մի քանի օր առաջ Արայիկ Հայրապետյանը հրաժարվեց ընտրապայքարից, սակայն նրա անունը մնաց քվեաթերթիկներում։ Ընտրություններից հետո Արայիկ Հայրապետյանի կողմնակիցները հայտարարեցին, որ քվեարկությունը անցել է «համատարած խախտումներով» և բողոք ներկայացրեցին ԿԸՀ՝ հակառակորդ թիմին մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ։ Արտակ Սարգսյանի շտաբը ժխտեց ընտրակաշառքի մասին տեղեկությունները[7]։
Դառնալով խորհրդարանի անդամ՝ ընդգրկվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում։ Մինչև 2006 թ. եղել է ՕԵԿ անդամ։ 2006 թ. մայիսի 12-ին ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանական կոալիցիայի կազմից։ Մայիսի 18-ին Արտակ Սարգսյանը հեռացվել է ՕԵԿ շարքերից այն բանից հետո, երբ քվեարկությամբ կողմ է արտահայտվել ՀՀ կառավարության ներկայացված «Սեփականաշնորհման ծրագրին» հակառակ Արթուր Բաղդասարյանի հայտարարած դիրքորոշման[8][9]։ «Օրինաց երկիր» կուսակցությունը լքած այլ պատգամավորների հետ միասին ընդգրկվել է «Գործարար» պատգամավորական խմբի կազմում[10]։ 2006 թ. հուլիսի 31-ին դարձել է ՀՀԿ անդամ։
2007 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակով[5][11], որը պահանջվող ձայների քանակը չի հավաքել և չի ընդգրկվել ՀՀ Չորրորդ գումարման խորհրդարանում։
2012 թ. մայիսի 6-ին կայացած խորհդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 4 ընտրատարածքից (Արաբկիր վ/շ)[12]։
Մասնակցել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին։ Հասարակական լայն հնչեղություն է ձեռք բերել համացանցում հրապարակված Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ գրուպում անցկացված նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը։ Ձայնագրությունից պարզ է դառնում, թե ընկերության աշխատակիցներին սպառնալիքով են ստիպում Արտակ Սարգսյանի համար ձայներ հավաքել, իսկ նրանց, ովքեր մինչեւ այդ ժողովը չեն կարողացել անուններ ներկայացնել, ժողովը վարողը սկսել է մեկ առ մեկ նախատել[13]։ 2018 թ․ հեղափոխությունից հետո դուրս է եկել ՀՀԿ-ից, նաև խմբակցությունից, քաղաքականությունից։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակ Սարգսյանը իր անունը կրող՝ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Հիմնադրամի միջոցներով 2012 թ. հունվարի 18-ին Արաբկիր վարչական շրջանում բացվել է բարեգործական ուսումնական կենտրոն[14]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=145&lang=eng
- ↑ 2,0 2,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1005&lang=eng
- ↑ http://www.hhk.am/arm/persons/artak_sargsyan.html(չաշխատող հղում)
- ↑ parliament.am 145&lang=arm&enc=utf8 Արտակ Սամվելի Սարգսյան
- ↑ 5,0 5,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ https://www.aravot.am/am/articles/politics/3507/view/27(չաշխատող հղում)
- ↑ http://www.armenialiberty.org/content/article/1574485.html
- ↑ http://live.armradio.am/arm/news/?part=pol&id=(չաշխատող հղում) 9105
- ↑ http://www.azg.am/AM/2006041505
- ↑ http://www.azg.am/AM/2006052610
- ↑ https://www.azatutyun.am/a/1586870.html
- ↑ Մեծամասնական ընտրակարգով ո՞վ որքան ձայն է հավաքել մայրաքաղաքում
- ↑ «Ժողովուրդ». Շանտաժ եւ սպառնալիք. ինչո՞ւ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը բարեկամական խորհուրդ չեն տալիս Արտակ Սարգսյանին
- ↑ Արաբկիր համայնքի փոքրիկները կունենան անվճար սովորելու հնարավորություն, Նոյան տապան, 2012-01-18
- ↑ "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
- Հուլիսի 13 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- ՀՀԿ անդամներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գործարարներ
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
- ՀՀԿ նախկին անդամներ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ