Լվովի համալսարան ուկրաիներեն՝ Львівський національний університет імені Івана Франка, ուկրաիներեն՝ Львівський державний університет імені Івана Франка, ուկրաիներեն՝ Львівський державний університет, ուկրաիներեն՝ Львівський університет імені Яна-Казимира, ռուս.՝ Львовский национальный университет имени Ивана Франко, ռուս.՝ Львовский государственный университет имени Ивана Франко, ռուս.՝ Львовский государственный университет և ռուս.՝ Львовский университет имени Яна-Казимира
Իվան Ֆրանկոյի անվան Լվովի համալսարան (ուկրաիներեն՝ Львівський національний університет імені Івана Франка), խորհրդային հնագույն և խոշորագույն բուհերից։ Հիմնադրվել է 1661 թվականին որպես ակադեմիա՝ համալսարանի իրավունքներով և արտոնություններով, փիլիսոփայության, իրավաբանական, բժշկական և աստվածաբանական ֆակուլտետներով։ 1940 թվականին շնորհվել է Իվան Ֆրանկոյի անունը։ Ունի (1973) պատմության, բանասիրական, ժուռնալիստիկայի, օտար լեզուների, իրավաբանական, տնտեսագիտական, ֆիզիկայի, մեխանիկա֊մաթեմատիկական, քիմիական, երկրաբանական, աշխարհագրական, կենսաբանական, բուհերում դասավանդողների որակավորման բարձրացման ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 69 ամբիոն, 46 ԳՀԼ և կաբինետաստղադիտարան (հիմնադրվել է 1744 թվականին), բուսաբանական այգի, 2 կենսաբանական կայան, կենդանաբանական, հանքաբանական, հնագիտության, համալսարանի պատմության թանգարաններ, հրատարակչություն, գրադարան (մոտ 2,5 միլիոն գիրք)։ 1772/1773 ուսումնական տարում Լվովի համալսարանը ունեցել է մոտ 12 հազար ուսանող, ավելի քան 700 դասավանդող։ Հրատարակում է «Ուչյոնիե զապիսկի» («Գիտական տեղեկագիր», 1946 թվականից)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1961)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 672)։