Բորոդինոյի ճակատամարտից հետո նշանակվել է միացյալ բանակների շտաբի պետ, 1813-1814 թվականների ռուսական բանակի արտասահմանյան արշավանքների ժամանակ՝ դաշնակից բանակների հրետանու պետ։ 1816 թվականից՝ Առանձին կովկասյան կորպուսի հրամանատար, Կովկասի գլխավոր զորահրամանատար և կառավարիչ։ 1817 թվականին դիվանագիտական հանձնարարությամբ մեկնել է Պարսկաստան։ Իրականացրել է ցարիզմի գաղութային քաղաքականությունը Կովկասում, ղեկավարել Հյուսիսային Կովկասի նվաճումը։ Երմոլովը ունեցել է առաջադեմ գործչի համբավ։ Դեկաբրիստների հետ կապի պատճառով 1827 թվականին ետ է կանչվել Կովկասից և պաշտոնաթող արվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 636)։