Թեղենիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեղենիս
WinterArmenia4.JPG
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԱրագածոտնի մարզ և Կոտայքի մարզ
ԼեռնաշղթաԾաղկունյաց լեռներ
##Թեղենիս (Հայաստան)
RedMountain.svg

Թեղենիս, Ալիբեգ, Ալիբեգդաղ, Ալիբեկ, լեռնագագաթ Հայաստանի Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր կետն է (2851 մ)։ Կազմված է ստորին պալեոզոյի, կավճի և պալեոգենի ապարներից, որոնց վրա տեղադրված են միոպլիոցենյան անդեզիտներ և անդեզիտաբազալտիներ[1]։

Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ են, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային բուսականություն։ Հյուսիսային-արևելյան լանջին է Ծաղկաձոր քաղաքը, որից 6 կմ երկար ճոպանուղի է բարձրանում մինչև գագաթը։ Ձմեռային մարզաձևերի հանգրվան է և հանգստավայր։ Տեղ֊տեղ ծածկված է անտառներով, ունի հարուստ արոտավայրեր։ Լեռան փոսորակներում երբեմն ամռան ամիսներին ձյուն է մնում։ Գագաթից երևում է Սևանա լիճը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 47 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 433 — 992 էջ։