Պյոտր Սվիդլեր
| Պյոտր Վենինամինովիչ Սվիդլեր | |
|---|---|
| Пётр Вениами́нович Сви́длер | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1976[1][2][3] (49 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Կոչում | Գրոսմայստեր (1994) Միջազգային վարպետ (1991) |
| Առավելագույն վարկանիշ | 2769 (2013 մայիս) |
| Ներկայիս վարկանիշ | 2689 |
| ՖԻԴԵ համար | 4102142 |
| 365chess | Peter_Svidler |
| Chesstempo համար | 207053 |
| ICCF համար | 207053 |
| Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1994[4], Շախմատային օլիմպիադա 1996[4], Շախմատային օլիմպիադա 1998[4], Շախմատային օլիմպիադա 2000[4], Շախմատային օլիմպիադա 2002[4], Շախմատային օլիմպիադա 2004[4], Շախմատային օլիմպիադա 2006[4], Շախմատային օլիմպիադա 2008[4], Շախմատային օլիմպիադա 2010[4] և Շախմատային օլիմպիադա 2014[4] |
| Անդամակցություն | Բադեն-Բադեն, Évry Grand Roque և Փարիզի շախմատային ակումբ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| psvidler.net | |
| Պյոտր Սվիդլեր Վիքիքաղվածքում | |
Պյոտր Վենիամինովիչ Սվիդլեր (ռուս.՝ Пётр Вениами́нович Сви́длер, հունիսի 17, 1976[1][2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5][6][7]), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1994): Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Աշխարհի գավաթակիր (2011), համաշխարհային օլիմպիադաների հնգակի չեմպիոն (1994, 1996, 1998, 2000, 2002): Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի չեմպիոն (1997, 2005), Եվրոպայի թիմային առաջնությունների կրկնակի չեմպիոն (2003, 2007)։ Ութ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն (1994, 1995, 1997, 2003, 2008, 2011, 2013, 2017): Սանկտ Պետերբուրգի չեմպիոն (1995): Ֆիշերի շախմատի (շախմատ-960) աշխարհի եռակի չեմպիոն (2003, 2004, 2005):
Շախմատային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախմատով սկսել է զբաղվել 1983 թվականին։ Գրոսմայստերի կոչմանն արժանացել է 1994 թվականին։
1997 թվականին մասնակցել և հաղթել է Տիլբուրգի մրցաշարում։ 1998 թվականին Դորտմունդում առաջին տեղն է բաժանել Վլադիմիր Կրամնիկի և Մայքլ Ադամսի հետ։ 2001 թվականին անցկացվող աշխարհի առաջնությանը Սվիդլերը հասավ կիսաեզրափակիչ։ Գերմանական Մայնց քաղաքում անցկացված Chess Classic Mainz 2005 շախմատային փառատոնում (տեղի է ունեցել օգոստոսի 9-ից 14-ը) Պյոտր Սվիդլերը դարձել է Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն` հաղթելով հունգարացի գրոսմայստեր Զոլտան Ալմաշիին 5:3 (+2=6-0) հաշվով։
2011 թվականին Պյոտր Սվիդլերը վեցերորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն[8]։ 2005 թվականին արժանացել է ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալին (Սան Լուիս)։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 - Ռուսաստանի չեմպիոն
- 2013 - Ռուսաստանի չեմպիոն
- 2011 - Ռուսաստանի չեմպիոն
- 2011 - Աշխարհի գավաթակիր
- 2008 - Ռուսաստանի չեմպիոն
- 2007 - Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն
- 2005 - Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն
- 2005 - Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն
- 2005 - 2005 թվականին արժանացել է ՖԻԴԵ-ի բրոնզե մեդալին
- 2004 - Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն
- 2003 - Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն
- 2003 - Ռուսաստանի չեմպիոն
- 2003 - Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն
- 2002 - Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն
- 2001 - Աշխարհի առաջնությանը Սվիդլերը հասավ կիսաեզրափակիչ
- 2000 - Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն
- 1998 - Դորտմունդում անցկացվող մրցաշարում առաջին տեղը կիսեց Վլադիմիր Կրամնիկի և Մայքլ Ադամսի հետ
- 1998 - Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն
- 1997 - Հաղթել է Թիլբուրգի մրցաշարում
- 1997 - Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն
- 1997 - Ռուսաստանի չեմպիոն
- 1996 - Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն
- 1995 - Ռուսաստանի չեմպիոն
- 1995 - Սանկտ Պետերբուրգի չեմպիոն
- 1994 - Արժանացել է գրոսմայստերի կոչման
- 1994 - Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն
- 1994 - Ռուսաստանի չեմպիոն
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=325
- 1 2 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=249
- 1 2 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=241
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 OlimpBase
- ↑ http://en.chessbase.com/post/economist-wins-european-club-cup-in-plovdiv
- ↑ http://chess-db.com/public/pinfo.jsp?id=4102142
- ↑ http://en.chessbase.com/post/che-conference-with-peter-svidler/2
- ↑ Վլադիմիր Բարսկի. Պյոտր Սվիդլեր։ "Шапито не стоит на месте" Ռուսաստանի շախմատի ֆեդերացիա(չաշխատող հղում)
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Սվիդլեր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Սվիդլեր» հոդվածին։ |
| ||||||||||