Ամստերդամի համալսարան
Jump to navigation
Jump to search
Ամստերդամի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան և գիտահետազոտական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1632 |
Տիպ | պետական |
Ռեկտոր | Prof. dr. Dymph van den Boom |
Ուսանողներ | 31.123 (2013) |
Անդամակցություն | Նիդեռլանդների համալսարանների միություն, Stichting Academisch Erfgoed[1], Եվրոպայի համալսարանների միություն[2] և Ցանցային տեղեկատվության կոալիցիա[3] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ամստերդամ |
Կայք | uva.nl(նիդեր.) |
University of Amsterdam Վիքիպահեստում |
Ամստերդամի համալսարանը (հոլ.՝ Universiteit van Amsterdam, UvA) համարվում է Եվրոպայի խոշորագույն համալսարաններից մեկը (բյուջեն՝ 600 մլն եվրո, 31 հազար ուսանող, 5 հազար գործընկերներ)[4]:
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմակերպությունն ունի յոթ ֆակուլտետներ`
- հումանիտար
- ընդհանուր գիտությունների և տեխնիկայի
- տնտեսագիտական
- իրավաբանական
- ճշգրիտ գիտությունների և ինֆորատիկայի
- բժշկական
- ատամնաբուժական:
Բացի այդ, կա հումանիտար և հասարակական գիտությունների միջազգային համալսարան (անգլ.՝ International School for Humanities and Social Sciences), որտեղ դասավանդումը միայն անգլերեն լեզվով է: Այն ունի ինստիտուտներ` Յոհանես Դիդերիկ վան դեր Վալսի և Պիտեր Զեեմանի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆի անվան քիմիայի ինստիտուտ և Անտոն Պաննեկուկի անվան Աստղագիտության ինստիտուտ:
Հայտնի շրջանավարտներ և պրոֆեսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կասպար Բարլեուս, փիլիսոփա, աստվածաբան, պոետ:
- Լեյտզեն Բրաուեր, մաթեմատիկոս և փիլիսոփա:
- Յոհանես Դիդերիկ վան դեր Վալս, ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր:
- Դավիդ Վայնկոպ, քաղաքական գործիչ, կոմունիստ:
- Բարտել վան դեր Վարդեն,մաթեմատիկոս:
- Կարել վան Վոլֆերեն, վիճակագրության և տնտեսագիտության պրոֆեսոր:
- Արենդ Գեյտինգ, մաթեմատիկոս և տրամաբան:
- Գիյսբերգ վան Թայխովեն, Նիդերլանդների վարչապետ:
- Անդրե Գունդեր Ֆրանկ, պատվավոր պրոֆեսոր, տնտեսագետ և սոցիոլոգ:
- Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆ, քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր:
- Պիտեր Զեեման, ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Անդրե Կյոյպերս,բժիշկ, տիեզերագնաց:
- Տիմ Կրաբբե, շախմատիստ, գրող և ժուռնալիստ:
- Վլլեմ Լեյտեն, աստղագետ:
- Անտոն Պաննեկուկ, աստղագետ և մարքսիզմի տեսության մասնագետ:
- Դիկ Սվաբ, նյարդաբան, գրող, հրապարակախոս:
- Յան վան Սվինդեն, փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատկոս:
- Կարլ Ֆիլիպ Սլյուիտեր, կենդանաբան:
- Կոռնելիս Պետեր Տիլե, ուսուցիչ, կրոնական ուսումնասիրությունների հիմնադիրներից մեկը:
- Հերարդ Իոհան Ֆոսս, փիլիսոփա:
- Նիկո Ֆրեյդա, հոգեբան:
- Ուիլյամ Ֆեդերիկ Հերմանս, գրող:
- Ֆրից Ցերնիկե, ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր:
- Մաքս Էյվե,մաթեմատիկոս, շախմատի չեմպիոն:
- Գալե Բրունո Վան Ալբադա, աստղագետ:
- Գվիդո վան Ռոսում, ծրագրավորման Python լեզվի հիմնադիր:
- Պիտեր Վիլհելմ Ադրիանս, ծրագրավորող, պրոֆեսոր:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.academischerfgoed.nl/instellingen/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ «Facts and figures - University of Amsterdam»։ www.uva.nl։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-15-ին։ Վերցված է 2015-10-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Ամստերդամի համալսարանի ռուսերեն լեզվով նորություններ Archived 2019-05-11 at the Wayback Machine.
|