Փոխատեղում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարճ փոխատեղում
Երկար փոխատեղում

Փոխատեղումը շախմատային պարտիայում հատուկ քայլ է։ Այն իրենից ներկայացնում է հորիզոնական ուղղությամբ արքայի 2 վանդակ տեղափոխում դեպի իր գույնի նավակը, իսկ հետո նավակի տեղափոխություն դեպի արքայի կողքի վանդակ։ Յուրաքանչյուր խաղացող իրավունք ունի մեկ պարտիայի ընթացքում կատարել միայն մեկ փոխատեղում։

Փոխատեղման իմաստն այն է, որ խաղացողը հնարավորություն է ստանում իր արքային տեղափոխել ավելի անվտանգ դիրք և միաժամանակ զարգացնել եզրային խաղաքարերը։

Քայլի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխատեղումը բաղկացած է երկու քայլից, որոնք կատարում են արքան և նավակը, եթե խաղի ընթացքում երկուսն էլ չեն տեղաշարժվել։

Սկզբում արքան տեղափոխվում է երկու վանդակ նավակի ուղղությամբ։ Հետո նավակը արքայի վրայով անցնում և կանգնում է արքայի կողքի վանդակում։

Թեպետ քայլը կատարվում է երկու խաղաքարով, փոխատեղումը համարվում է մեկ քայլ։ Սկսնակների համար գրքերում փոխատեղումը ներկայացվում է այսպես. «Նավակը մոտենում է արքային, իսկ արքան անցնում է նավակի վրայով»[1]։ Այսպես իրոք շատ հեշտ է, բայց շախմատում գոյություն ունի «ձեռք տվեցիր` խաղա» կանոնը։ Այդ պատճառով առաջինը նավակով քայլ կատարելուց հետո արգելվում է արքայով կատարել երկրորդ քայլը։ Փոխատեղման առաջին քայլն անպայման պետք է կատարվի արքայով։

Փոխատեղումը հնարավոր է երկու ուղղություններով։ Կարճ փոխատեղում՝ արքայական թևում, և երկար՝ թագուհու թևում։ Կարճ փոխատեղման ժամանակ արքան հայտնվում է ձիու սկզբնական դիրքում, նավակը՝ արքայական թևի փղի։ Երկար փոխատեղման ժամանակ արքան հայտնվում է թագուհու թևի փղի, իսկ նավակը՝ թագուհու սկզբնական դիրքում։

Փոխատեղում կատարելու պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխատեղումը հնարավոր չէ.

  • եթե արքան խաղի ընթացքում արդեն քայլ կատարել է
  • եթե փոխատեղում կատարող նավակը պարտիայի ընթացքում տեղաշարժվել է
  • եթե փոխատեղումը կատարվում է զինվորից փոխակերպված նավակի հետ

Փոխատեղում կատարելը ժամանակավորապես անհնար է.

  • եթե այն դաշտը, որտեղ պետք է տեղափոխվի արքան, գտնվում է շախի տակ
  • եթե դաշտը զբաղված է այլ խաղաքարով կամ գտնվում է մրցակցի խաղաքարի հարվածի տակ
  • եթե արքայի և փոխատեղման նավակի միջև գտնվում է որևէ խաղաքար[2]

Խնդիրներում և էտյուդներում փոխատեղումը գրեթե միշտ հնարավոր է, եթե ռետրոանալիզի արդյունքում չի հաստատվում, որ արքան կամ նավակը արդեն քայլ են կատարել։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատային կանոնները պարտադրում են քայլը կատարել մեկ ձեռքով[3]։ Փոխատեղումը արքայի քայլն է, այդ պատճառով խաղացողը պարտավոր է փոխատեղում կատարելիս առաջինը շարժել արքան, հետո՝ նավակը։ Այն դեպքում, եթե խաղացողը դիպչել է արքային և նավակին միաժամանակ, ապա պարտավոր է փոխատեղում կատարել հենց այդ նավակի ուղղությամբ (եթե այդպսիս քայլ հնարավոր է, եթե հնարավոր չէ, ապա խաղացողը պետք է արքայով կատարի ցանկացած այլ քայլ կամ փոխատեղում հակառակ ուղղությամբ)։ Եթե խաղացողը պատահաբար առաջինը դիպչել է նավակին, ապա նա պարտավոր է քայլ կատարել նավակով։

Եթե խաղացողներից մեկը փոխատեղումը կատարել է կանոնների խախտումով, ապա նա պարտավոր է արքան և նավակը դնել իրենց հին տեղերում և արքայով կատարել հնարավոր որևէ այլ քայլ։

Ֆիշերի շախմատում փոխատեղման արդյունքում արքան և նավակը կանգնում են նույն տեղերում, ինչպես և սովորական շախմատում։ Փոխատեղումը համարվում է կատարված, երբ քայլ կատարող խաղացողը սեղմում է ժամացույցը։ Եթե խաղն ընթանում է առանց ժամանակի, ապա խաղացողը փոխատեղում կատարելիս պարտավոր է այդ մասին զգուշացնել մրցակցին։

Գրառման ձևը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխատեղման գրառումը ունի երկու տարբերակ։ Եթե կատարվել է կարճ փոխատեղում, ապա գրվում է «0—0», եթե երկար, ապա «0—0—0»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխատեղումը համեմատաբար նոր է եվրոպական շախմատում։ Այն թվագրվում է մոտավորապես 14-15-րդ դարերին։ Այդ պատճառով ավելի հին ասիական շախմատի տարբերակներում այդպիսի քայլ գոյություն չունի։ Սկզբում փիղը և թագուհին համարվել են թույլ խաղաքարեր, իսկ արքան իրեն շատ լավ էր զգում խաղատախտակի կենտրոնում։ Մոտ 13-րդ դարում փիղը դարձավ հեռահար խաղաքար, այդ պատճառով որոշ կանոնների համաձայն արքան առաջին քայլին կարող էր տեղաշարժվել կա՛մ ինչպես ձին, կա՛մ երկու վանդակով, իսկ հաջորդ քայլում նավակն անցնում էր արքայի վրայով։ Այդ երկու քայլերը հետագայում միացվեցին և կոչվեցին փոխատեղում։

Փոխատեղման այժմյան կանոնները ոչ միանգամից են հաստատվել։ Եվրոպական որոշ երկրներում երկար ժամանակ չէր արգելվում արքայի տեղափոխումը հարվածի տակ գտնվող դաշտով և շախի տակով տեղափոխումը։ Ոչ ամեն տեղ էր պարտադրվում, որ արքայի և նավակի արանքում խաղաքար չլինի։ Ոչ ստանդարտ շախմատային կանոններն ամենից երկար գործել են Իտալիայում։ Այնտեղ այժմյան համընդհանուր կանոններին անցել են միայն 19-րդ դարի սկզբին, երբ իտալացի խաղացողները կանգնում էին ընտրության առջև. կա՛մ հավատարմություն ազգային կանոններին, կա՛մ մասնակցություն միջազգային մրցաշարերին։

Փոխատեղումը շախմատային ծրագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատային ծրագրերում փոխատեղում կատարելիս պետք է արքային տեղափոխել անհրաժեշտ վանդակ, իսկ նավակով քայլը համակարգիչը ավտոմատ կկատարի։

Որոշ դեպքերում համակարգիչը փոխատեղումը նշելիս զրոների փոխարեն օգտագործում է լատիներեն «O» տառը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

a b c d e f g h
8
Chessboard480.svg
c8 black king
d8 black rook
a7 black pawn
b7 black pawn
e7 black knight
g7 black pawn
a5 black knight
d5 white pawn
e5 white pawn
f5 black queen
b4 white knight
c4 black pawn
f4 black pawn
c3 white pawn
f3 white queen
a2 white pawn
f2 white bishop
h2 black rook
a1 white rook
e1 white king
8
7 7
6 6
5 5
4 4
3 3
2 2
1 1
a b c d e f g h
32.…Թf5 քայլից հետո

Հայտնի է առնվազն մեկ մրցաշարային պարտիա, որտեղ փոխատեղման կանոնները խախտվել են։ 1973 թվականին, Դուբլինում` Վոլֆգանգ Հայդենֆելդի և Նիկ Քերինսոնի պարտիայում, փոխատեղումը կատարվել է երեք անգամ[4]` մեկը սևերի և երկուսը սպիտակների կողմից։ Պարտիայի երեսուներկուերորդ քայլից հետո արդեն երկու կողմերն էլ իրենց փողատեղումները կատարել էին, բայց սպիտակ արքան, հասնելով e1 դաշտ, կատարել է ևս մեկ երկար փոխատեղում։ Այդ քայլը, իհարկե, կանոնների խախտմամբ էր կատարվել, բայց սխալը նկատվել էր միայն խաղի ավարտից հետո։ ՖԻԴԵ-ի կանոնադրության համաձայն, այդպիսի դեպքերում կա՛մ խաղը վերախաղարկվում է, կա՛մ սխալ քայլի համար գրանցվում է պարտություն։ Սակայն քանի որ խաղն ավարտվել էր սպիտակների պարտությամբ, պարտիան որոշեցին չվերախաղարկել։

Ահա գրառված ամբողջ պարտիան. 1.e4 e6 2.d4 d5 3.Be3 Nf6 4.e5 Nfd7 5.f4 c5 6.c3 Nc6 7.Nf3 Qb6 8.Qd2 c4 9.Be2 Na5 10.O-O f5 11.Ng5 Be7 12.g4 Bxg5 13.fxg5 Nf8 14.gxf5 exf5 15.Bf3 Be6 16.Qg2 O-O-O 17.Na3 Ng6 18.Qd2 f4 19.Bf2 Bh3 20.Rfb1 Bf5 21.Nc2 h6 22.gxh6 Rxh6 23.Nb4 Qe6 24.Qe2 Ne7 25.b3 Qg6+ 26.Kf1 Bxb1 27.bxc4 dxc4 28.Qb2 Bd3+ 29.Ke1 Be4 30.Qe2 Bxf3 31.Qxf3 Rxh2 32.d5 Qf5 33.O-O-O Rh3 34.Qe2 Rxc3+ 35.Kb2 Rh3 36.d6 Nec6 37.Nxc6 Nxc6 38.e6 Qe5+ 39.Qxe5 Nxe5 40.d7+ Nxd7, սպիտակները հանձնվեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]