Նավակ (շախմատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Նավակ (այլ կիրառումներ)
Chess piece - White rook.JPG Chess piece - Black rook.JPG
a b c d e f g h
8
Chessboard480.svg
d8 black cross
d7 black cross
d6 black cross
d5 black cross
a4 black cross
b4 black cross
c4 black cross
d4 white rook
e4 black cross
f4 black cross
g4 black cross
h4 black cross
d3 black cross
d2 black cross
d1 black cross
8
7 7
6 6
5 5
4 4
3 3
2 2
1 1
a b c d e f g h
Նավակի հնարավոր քայլերը

Նավակ (յունիկոդ` ♖♜), շախմատի խաղաքար։ Համարվում է, որ նավակի նյութական արժեքը հավասար է մոտավորապես 5 զինվորի։ Ուժով գերազանցում է թեթև խաղաքարերին` փղին և ձիուն։ Սկզբնախաղում նավակները զբաղեցնում են a1 և h1 (սպիտակ նավակները), a8 և h8 (սև նավակները) դաշտերը։

Նավակի քայլերը[խմբագրել]

Նավակը կարող է տեղափոխվել ցանկացած դաշտ` հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով (պայմանով, որ ճանապարհին չկա այլ խաղաքար)։ Նավակը, որ դաշտում էլ գտնվի, եթե ճանապարհին չկան այլ խաղաքարեր, միշտ վերահսկում է 14 դաշտ։

Նավակը շախմատի պարտիայում[խմբագրել]

Նավակի դերը պարտիայում չափազանց մեծ է։ Թեև սկզբնախաղում նավակները զարգացած չեն, նրանք կարող են մասնակցել փոխատեղմանը, որից հետո միջնախաղում դիրքային պայքարում գրոհում են ուղղահայաց գծերը։ Վերջնախաղում նավակները հաճախ օգնում են անցունակ զինվորներին և մասնակցում են մրցակցի արքան խաղատախտակի որոշակի հատվածից «կտրելուն»։ Արքայով և նավակով հնարավոր է մատ հայտարարել, բայց, դրանով հանդերձ, նավակային վերջանախաղերը համարվում են ամենաբարդը և պահանջում են տեսական խոր գիտելիքներ։

Փոխատեղում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Փոխատեղում

Փոխատեղումը քայլ է, երբ կատարվում է արքայի և նավակի միաժամանակյա տեղաշարժ. արքան տեղափոխվում է նավակներից մեկի ուղղությամբ երկու դաշտ, իսկ նավակը տեղադրվում է այն դաշտում, որի վրայով անցել է արքան։ Դեպի արքայական թև կատարվող փոխատեղումը կոչվում է կարճ փոխատեղում (կրճատ նշանակվում է 0-0), իսկ դեպի թագուհու թևը` երկար փոխատեղում (0-0-0)։

Փոխատեղումը թույլատրելի է հետևալ պայմաններին բավարելու դեպքում.

  • արքան և նավակը մինչ այդ չեն կատարել ոչ մի քայլ,
  • արքայի ու նավակի միջև չկա ուրիշ խաղաքար,
  • արքան չի գտնվում շախի տակ, չի անցնում գրոհված դաշտի վրայով և չի հայտնվում գրոհված դաշտում (շախի տակ)։

Աղբյուրներ[խմբագրել]


Շախմատ
Chess kdt45.svg
Արքա
Chess qdt45.svg
Թագուհի
Chess rdt45.svg
Նավակ
Chess bdt45.svg
Փիղ
Chess ndt45.svg
Ձի
Chess pdt45.svg
Զինվոր