Portable Game Notation
Portable Game Notation | |
---|---|
Ընդլայնում | .pgn |
MIME | application/vnd.chess-pgn և application/x-chess-pgn[1] |
Մշակող | Սթիվեն Էդվարդս |
Հրատարակված է | 1993 |
Ֆորմատի տեսակ | ֆայլի ֆորմատ |
Portable Game Notation (PGN, հայերեն՝ Պարտիայի դյուրակիր նոտագրություն), շախմատային պարտիաները պահելու համար նիշքի ձևաչափ։ Այն նախագծել է Սթիվեն Էդվարդսը (անգլ.՝ Steven J. Edwards)[2] 1993 թվականին՝ շախմատային ծրագրերի միջև պարտիաների փոխանակումը (օրինակ, համացանցի միջոցով) հեշտացնելու համար[3]։
PGN ձևաչափն օգտագործում է ASCII կոդավորման նիշերը[4] և բաղկացած է երկու մասից՝ մետատվյալներ և պարտիաների նշում։ Առաջին մասում տեղեկություններ են խաղի մասին՝ մրցաշար, խաղափուլ, խաղացողների անուններ, արդյունք և այլն։ Երկրորդ մասը բաղկացած է հանրահաշվական նոտագրությունից[2]։ Մեկնաբանությունները գրվում են ձևավոր փակագծերի մեջ։
Շախմատային ծրագրերի մեծ մասն աշխատում է այս ձևաչափով։ Նիշքերի մշակումը կարող է իրականացվել նաև տեքստի խմբագրման սովորական ծրագրի միջոցով։ Մեկ նիշքում կարող են պահպանվել մեկից ավելի պարտիաներ։
Seven Tag Roster
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն դեպքում, երբ պարտիան արխիվացվում է ապագայի համար, անհրաժեշտ են յոթ պարտադիր պիտակներ, որոնք կոչվում են «Յոթ պիտակների անվանացանկ» (անգլ.՝ Seven Tag Roster)[5]։
«Event» պիտակ
[խմբագրել | խմբագրել կոդը][Event "?"] (Մրցաշարի, մրցախաղի անվանում)
Օրինակ՝
- [Event "FIDE World Championship"]
- [Event "Moscow City Championship"]
- [Event "ACM North American Computer Championship"]
- [Event "Casual Game"]
«Site» պիտակ
[խմբագրել | խմբագրել կոդը][Site "?"] (Անցկացման վայր) Կառուցվածքը՝ «Քաղաք, Մարզ, Երկիր»
Երկիրը նշանակելու համար օգտագործվում է ՄՕԿ-ի կոդերի ցանկը։
Օրինակ՝
- [Site "New York City, NY USA"]
- [Site "Yerevan ARM"]
- [Site "Riga LAT"]
«Date» պիտակ
[խմբագրել | խմբագրել կոդը][Date "????.??.??"] (Ամսաթիվ)
Օրինակ՝
- [Date "1992.08.31"]
- [Date "1993.??.??"]
- [Date "2001.01.01"]
«Round» պիտակ
[խմբագրել | խմբագրել կոդը][Round "?"] (Խաղափուլ)
Օրինակ՝
- [Round "1"]
- [Round "3.1"]
- [Round "4.1.2"]
«Սպիտակներ» պիտակ
[խմբագրել | խմբագրել կոդը][White "?"] (Սպիտակներով խաղացողի անունը)
Օրինակ՝
- [White "Tal, Mikhail N."]
- [White "van der Wiel, Johan"]
- [White "Acme Pawngrabber v.3.2"]
- [White "Fine, R."]
«Սևեր» պիտակ
[խմբագրել | խմբագրել կոդը][Black "?"] (Սևերով խաղացողի անունը)
Օրինակ՝
- [Black "Lasker, Emmanuel"]
- [Black "Smyslov, Vasily V."]
- [Black "Smith, John Q.:Woodpusher 2000"]
- [Black "Morphy"]
«Արդյունք» պիտակ
[խմբագրել | խմբագրել կոդը][Result "*"] (Արդյունք)
Բոլոր հնարավոր արդյունքները (եթե հաղթանակի համար տրվում է մեկ միավոր, ոչ-ոքիի համար՝ կես, իսկ պարտության դեպքում՝ ոչինչ).
- [Result "1-0"]
- [Result "0-1"]
- [Result "1/2-1/2"]
- [Result "1/2-0"]
- [Result "0-1/2"]
- [Result "0-0"]
- [Result "+/-"]
- [Result "-/+"]
- [Result "-/-"]
- [Result "*"] (игра не завершена)
Օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը][Event "IBM Kasparov vs. Deep Blue Rematch"] [Site "New York, NY USA"] [Date "1997.05.11"] [Round "6"] [White "Deep Blue"] [Black "Kasparov, Garry"] [Opening "Caro-Kann: 4...Nd7"] [ECO "B17"] [Result "1-0"] 1.e4 c6 2.d4 d5 3.Nc3 dxe4 4.Nxe4 Nd7 5.Ng5 Ngf6 6.Bd3 e6 7.N1f3 h6 8.Nxe6 Qe7 9.O-O fxe6 10.Bg6+ Kd8 {Կասպարովը թափ տվեց գլուխը} 11.Bf4 b5 12.a4 Bb7 13.Re1 Nd5 14.Bg3 Kc8 15.axb5 cxb5 16.Qd3 Bc6 17.Bf5 exf5 18.Rxe7 Bxe7 19.c4 1-0
Շախմատային ծրագրեր, որոնք կարող են բացել, խմբագրել և պահպանել PGN ձևաչափով նիշքերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրեր Մայքրոսոֆթ Վինդոուզի համար.
- Chessbase
- ChessX
- Convekta Aquarium[6]
- Convekta Chess Assistant
- Fritz GUI
- Hiarcs Chess Explorer
- Lokasoft Chesspartner[7]
- Lucas Monge's Lucas Chess
- Martin Blume's Arena
- Shane's Chess Information Database
- Shredder UCI GUI
- Tarrasch Chess GUI
- Winboard
Ծրագրեր Լինուքսի համար.
- ChessX
- Martin Blume's Arena[8]
- Shane's Chess Information Database
- xBoard
Հավելվածներ Անդրոիդի համար.
- Droidfish
- Gerhard Kalab's Chess PGN Master[9]
- Aart Bik's Chess for Android
Ծրագրեր Mac OS-ի համար.
- ChessX
- Hiarcs Chess Explorer
- SCID vs Mac[10]
Հավելվածներ iOS-ի համար.
- Giordano Vicoli's Chess-Studio
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ TrID — 2003.
- ↑ 2,0 2,1 «Standard: Portable Game Notation Specification and Implementation Guide». Internet Archive. 1994 թ․ մարտի 12. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին. The page linking to the document is here.
- ↑ The Rise of Internet Chess, Mark Weeks' chess pages
- ↑ «Как открыть файл PGN? Расширение файла .PGN - File Extension .PGN». www.file-extension.info. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Standard: Portable Game Notation Specification and Implementation Guide». www.saremba.de. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «ChessOK.com: Chess shop from the developers of Houdini 5 Aquarium 2017» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «ChessPartner - Lokasoft - Home of ChessPartner». www.lokasoft.nl. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Willkommen!». playwitharena.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Chess PGN Master for Android». pgnmaster.kalab.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Scid vs. Mac for Mac | MacUpdate». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.