Յան Նեպոմնյաշչի
| Յան Ալեքսանդրի Նեպոմնյաշչի | |
|---|---|
| Ян Александрович Непомнящий | |
2014 թվական | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 14, 1990 (36 տարեկան) |
| Ծննդավայր | Բրյանսկ |
| Կոչում | Գրոսմայստեր (2007) Միջազգային վարպետ (2004) |
| Ներկայիս վարկանիշ | 2770 |
| ՖԻԴԵ համար | 4168119 |
| 365chess | Ian_Nepomniachtchi |
| Chesstempo համար | 148026 |
| ICCF համար | 148026 |
| Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2014[1], Շախմատային օլիմպիադա 2016, Շախմատային օլիմպիադա 2018 և Ի՞նչ որտ՞եղ ե՞րբ |
| Պաշտոնական կայք | |
Յան Ալեքսանդրի Նեպոմնյաշչի (հուլիսի 14, 1990, Բրյանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2007)։ Եվրոպայի 2010 թվականի չեմպիոն, Ռուսաստանի նույն թվականի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախմատ խաղալ սովորել է 4,5 տարեկանում։ Նրա պապը՝ Բորիս Նեպոմնյաշչին, եղել է Բրյանսկում հայտնի մանկավարժ, քնարերգակ բանաստեղծ։ Յանի առաջին մարզիչները, բացի հորեղբայր Իգոր Նեպոմնյաշչուց, եղել են Վալենտին Եվդոկիմենկոն, ինչպես նաև վարպետ Վալերի Զիլբերշտեյնը և գրոսմայստեր Սերգեյ Յանովկին։ Յոթ տարեկանում Յանը դարձել է առաջին կարգային, իսկ հաջորդ տարի՝ վարպետության թեկնածու։ Հաղթել է Ռուսաստանի պատանիների ռուսաստանյան և միջազգային բազմաթիվ մրցաշարերում։
2006 թվականին Տոմսկում Յանը Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունում բաժանել է 2-րդ տեղը և նվաճել գերեզրափակչի ուղեգիր, որտեղ բաժանել է 8-10-րդ տեղերը։ 2007 թվականին Վեյկ ան Զեյի շախմատային միջազգային «C» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ 2008 թվականին հաղթել է «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում և իրավունք ստացել մասնակցելու Դորտմունդի միջազգային մրցաշարին, որտեղ բաժանել է 2-5-րդ տեղերը։
Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից է (2009)։ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին դարձել է Ռուսաստանի շախմատի առաջնության գերեզրափակչի հաղթող[3]։
Մարզական արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
|---|---|---|---|---|---|---|---|
| 2010 | Ռիեկա | Եվրոպայի 11-րդ առաջնություն | 7 | 0 | 4 | 9 11-ից | 1 |
| 2010 | Մոսկվա | Ռուսաստանի առաջնության եզրափակիչ | 4 | 1 | 9 | 8,5 14-ից | 1 |
| 2011 | Վեյկ ան Զեյ | Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2007 | 3 | 4 | 6 | 6 13-ից | 8-9 |
| 2011 | Մոսկվա | Տալի հուշամրցաշար | 1 | 0 | 8 | 5 9-ից | 3-5 |
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 OlimpBase
- ↑ Окампос С. Ф. Ян Непомнящий. 30 победных партий. Ход за ходом (ռուս.) — М.: Андрей Ельков, 2021. — С. 270. — 272 с. — ISBN 978-5-906254-88-7
- ↑ «2010 թվականի Ռուսաստանի առաջնություն». Ռուսաստանի շախմատի ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յան Նեպոմնյաշչու անձնական քարտը 365chess.com կայքում
- Յան Նեպոմնյաշչու անձնական քարտը OlimpBase.org կայքում
- Հարցազրույց Արխիվացված 2016-10-11 Wayback Machine Sovsport.ru կայքից
- Հարցազրույց Chesspro.ru կայքից
- Հարցազրույց
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Նեպոմնյաշչի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||