Աշոտ Նադանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Նադանյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1972(1972-09-19) (49 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունշախմատիստ
Commons-logo.svg Ashot Nadanian Վիքիպահեստում

Աշոտ Նադանյանը (սեպտեմբերի 19, 1972(1972-09-19), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, միջազգային վարպետ (1997), Հայաստանի վաստակավոր մարզիչ (1998), ՖԻԴԵ-ի մարզիչ (2007)[1], ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ (2017)[2]։ Մարզել է Քուվեյթի և Սինգապուրի ազգային հավաքականները։ 2011 թվականից՝ Լևոն Արոնյանի մարտավկան է[3]։ Նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղ (Գրյունֆելդի պաշտպանություն, Նադանյանի տարբերակ)[4]։

Ըստ Վալերի Չեխովի՝ Նադանյանը «Ունի ահռելի ներուժ, բայց նա չէր կարողանում գտնել բավարար ժամանակ՝ շախմատի վրա մասնագիտորեն աշխատելու համար»։ Արոնյանը նշել է, որ Հայաստանում իրավիճակի պատճառով Նադանյանը չի կարող իր տաղանդի նույնիսկ մեկ տեսներորդը ցուցադրել[5]։

Իր հարձակողական ոճի պատճառով Նադանյանը ստացել է «հանճարեղ էքսցենտրիկ», «հայկական Տալ» և «Կասպարովի խորթ եղբայր» անվանուները[6]։ Տիբոր Կարոյիի 2009 թվականի գրքի վեցերորդ գլուխը նվիրված է Նադանյանին։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադանյանը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 19-ին[7] Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում՝ վարսահարդարներ Սերգեյի և Իրինայի ընտանիքում[8]։ Շախմատ խաղալ սովորել է հորից՝ յոթ տարեկանում։ Առաջին մարզիչը Ռաֆայել Սարկիսովն էր՝ Բաքվի «Սպարտակ» սպորտային ընկերությունում[9]։

Իր The Voiceless Old Man հոդվածում Նադանյանը գրում է. «Երբ ես 9 կամ 10 տարեկան էի, հաճախ էի իջնում մոտակա բակ՝ շախմատի հասուն սիրահարների հետ խաղալու։ Այդ ժամանակ գրեթե ոչ մի լուրջ մրցաշար չկար, որտեղ երիտասարդ շախմատիստները կարող էին լրջորեն խաղալ, և այդ պատճառով այս բակային մարտերը ինձ համար լավ դպրոց էին»։ Նա հիշում է, որ այդ մարտերից մեկում խաղացել է մի խորհրդավոր, լուռ օտարի հետ, ով պարզվեց, որ Վլադիմիր Մակոգոնովն է[10]։ 1986-1987 թվականներին Նադանյանը հաղթում է միջև 16 տարեկանների Ադրբեջանի առաջնությունը։ Արցախյան պատերազմի սկզբին՝ 1988 թվականին, ընտանիքը ստիպված լքում է Բաքուն՝ փախչելով Հայաստան[9]։

Շախմատային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադանյանը մասնակցել է 1987[11], 1988[12] և 1989[13] թվականների՝ Խորհրդային մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությանը, 1997, 1998, 1999 (7–8-րդ տեղեր) թվականների Հայաստանի շախմատի առաջնությանը[14][15], Երևանում տեղի ունեցած 32-րդ շախմատային օլիմպիադային (1996)[16], 13-րդ Եվրոպայի ակումբային առաջնությանը (1997)[17], 1998 թվականի փնջային մրցաշարին, որտեղ նա գրավել է 7-11-րդ տեղերը 72 մասնակիցների մեջ[18], 2000[19] և 2004[20] թվականների Եվրոպայի անհատական առաջնություններին և 2013 թվականին Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի արագ շախմատի առաջնությանը[21]։ 2014 թվականին 4-րդ սեղանի վրա օգնել է Երևանի ԲԿՄԱ թիմին նվաճել արծաթե մեդալ Հայաստանի շախմատի թիմային առաջնությունում[22]։

Նրա ցուցանիշներն են.

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[40]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նադանյան Աշոտ Սերգեյի - Հայկական մարզական պորտալ(չաշխատող հղում)
  2. Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում
  3. Ա. Նադանյան. «Սիրտս Լևոնի համար հանգիստ է»
  4. Ashot Nadanian - Yearbook Surveys - New In Chess Archived 2012-05-30 at Archive.is (անգլ.)
  5. Karolyi, 2009, էջ 219
  6. "Interview: Levon Aronian", New In Chess Magazine, No. 2, 2012, p. 43
  7. «Nadanian»։ Armenian Chess Federation։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 2 
  8. Nadanian Ashot (2011-07-25)։ «Tigran Petrosian leads in Lake Sevan»։ ChessBase.com։ Վերցված է օգոստոսի 1, 2011 
  9. 9,0 9,1 «Interview with IM Ashot Nadanian»։ SingaporeChessNews։ 2010-08-23։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 21-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11 
  10. Nadanian Ashot (2010-07-23)։ «The Voiceless Old Man»։ S'pore Chess News։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23 
  11. «36-րդ USSR Junior Chess Championship, Kapsukas, January 5–18, 1987»։ RusBase։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 31 
  12. «37-րդ USSR Junior Chess Championship, Ivano–Frankivsk, January 5–18, 1988»։ RusBase։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 31 
  13. «38-րդ USSR Junior Chess Championship, Pinsk, January 5–18, 1989»։ RusBase։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 31 
  14. Джаникян Грач (2011-01-11)։ Одним глазом – в Вейк-ан-Зее (ռուսերեն)։ Chess-News.ru։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 3 
  15. Crowther Mark (1999-11-01)։ «TWIC 260: Armenian Chess Championships»։ London Chess Center։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 19 
  16. Bartelski Wojciech։ «Men's Chess Olympiads: Ashot Nadanian»։ OlimpBase։ Վերցված է 2009 թ․ հունիսի 28 
  17. Bartelski Wojciech։ «European Men's Chess Club Cup: Ashot Nadanian»։ OlimpBase։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10 
  18. Crowther Mark (1998-11-09)։ «The Week in Chess 209: Zonal 1.5 Panormo, Crete»։ London Chess Center։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 3 
  19. «European Men Championship»։ Ruschess.com։ Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 20-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 6 
  20. «European Individual Championships (2014)»։ ChessGames.com։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1 
  21. «FIDE World Rapid and Blitz Championships 2013»։ The Week In Chess։ 2013-06-10։ Վերցված է 2013 թ․ հունիսի 24 
  22. «Armenian Team Chess Championship: Ashot Nadanian»։ OlimpBase։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1 
  23. Matlak, 1992, էջ 2
  24. «Tbilisi 1996»։ 365Chess.com։ Վերցված է 2009 թ․ հունիսի 28 
  25. «Chessville – Annotated Games – Bukhuti Gurgenidze vs Ashot Nadanian, Tbilisi 1996»։ Chessville։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11 
  26. Sloan Sam։ «Armenians Sweep 1998 New York Open Chess Tournament»։ Anusha.com։ Վերցված է 2009 թ․ հունիսի 28 
  27. «Moscou 2002 – Աերոֆլոտ օփեն» (պորտուգալերեն)։ BrasilBase։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20 
  28. «FIDE Archive – Tournament report July 2002: Final 4 Estrin Memorial»։ World Chess Federation։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17 
  29. «FIDE Archive – Tournament report April 2004: Aeroflot Open 2004 B»։ World Chess Federation։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17 
  30. «FIDE Archive – Tournament report April 2005: 20th Goldberg Memorial»։ World Chess Federation։ Վերցված է 2009 թ․ հունիսի 28 
  31. Lam Choong Wai Edwin (2006-09-18)։ «Dao slices his way past Dimakilling»։ ChessBase։ Վերցված է 2009 թ․ հունիսի 28 
  32. «FIDE Archive – Tournament report April 2008: 1st Leg ASEAN Circuit Chess Tournament 2008 (GMB)»։ World Chess Federation։ Վերցված է 2009 թ․ հունիսի 28 
  33. Lam Choong Wai Edwin (2008-09-02)։ «5-րդ Dato’ Arthur Tan Open – Li Chao wins again»։ ChessBase։ Վերցված է 2009 թ․ հունիսի 28 
  34. «1st Korea Open Chess Tournament 2008»։ Chess-Results.com։ 2008-12-05։ Վերցված է 2009 թ․ հունիսի 28 
  35. «22-րդ National Rapid Chess Championships 2010»։ Chess-Results.com։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11 
  36. «81st Yerevan Ch. Final»։ Chess-results.com։ Վերցված է 2011 թ․ հունիսի 8 
  37. «4-րդ Karen Asrian Memorial»։ Chessdom.com։ Վերցված է 2011 թ․ հունիսի 28 
  38. «Andranik Margaryan Memorial 2012 – Round robin»։ Chess-Results.com։ 2012-01-17։ Վերցված է 2012 թ․ հունվարի 22 
  39. «2012 Armenian Rapid Championship»։ Chess-Results.com։ 2012-02-18։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 19 
  40. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Աշոտ Նադանյան հոդվածին