Ոստան (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոստան (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ոստան | ||
| ռուս.՝ Բաջազլու ռուս.՝ Востан ռուս.՝ Баджазлу | ||
| 39°57′32″N 44°33′33″E / 39.95889°N 44.55917°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Արարատի | |
| Շրջան | Արտաշատի շրջան | |
| Համայնք | Արտաշատ | |
| Հիմնադրված է | 1831 թ. | |
| Այլ անվանումներ | Բաջազլու | |
| Մակերես | 6,21 կմ² | |
| ԲԾՄ | 835 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 2739[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Ոստան (նախկին անվանումը՝ Բեջազլու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից անմիջապես հյուսիս-արևելք։ Ոստան է վերանվանվել 1945 թ. օգոստոսի 20-ին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Բաջազլու, Բեգջիղազլու, Բեկջազալու, Բեկջիվազլու անվանումները։ Ոստան է վերանվանվել 1945 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում՝ ծովի մակարդակից 835 մ բարձրության վրա։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ոստանի մշտական բնակչությունը կազմել է 2739, առկա բնակչությունը՝ 2621 մարդ։ Բնակիչների նախնիների մի մասը գաղթել է Խոյից և Սալմաստից 1828-1829 թթ.։ Ոստանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
| Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1979 | 1989 | 2004 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 352 | 1270 | 1204 | 1494 | 2358 | 2830 | 3042 | 3087 | 3125 | 3100 | 2739 |
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեդրակ Միսակի Սեդրակյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտոր, ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական, վաստակաշատ մանկավարժ և գիտնական։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 796 տնտեսություն, միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 447 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 12 հա և 20 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Ունի վարելահողեր (53 հա) և խոտհարքեր (22 հա)։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։
Արդյունաբերական ձեռնարկություններից բնակավայրում առկա են մասնավոր տեքստիլ գործարան, որն արտադրում է տնական և հյուրանոցային տեքստիլ՝ անկողնային, խոհանոցային և լոգարանային պարագաներ, Արտաշատի փորձնական գործիքաշինական գործարանը, Ոստանի էլեկտրացանցեր ԲԲԸ-ը, կառուցման և շահագործման փուլում է 《Ոստան》ՍՊԸ-ն՝ ալկոհոլային խմիչքների գործարանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 178
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոստան (Արարատի մարզ)» հոդվածին։ |
|
