Բարձրաշեն (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարձրաշեն (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Բարձրաշեն | ||
| Բարձրաշեն | ||
![]() | ||
| 40°05′07″N 44°34′43″E / 40.08528°N 44.57861°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Արարատի | |
| Համայնք | Արարատի մարզ | |
| Հիմնադրված է | 1830 թ. | |
| ԲԾՄ | 1100 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1335[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Ավտոմոբիլային կոդ | 25 | |
|
| ||
Բարձրաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում։ Համայնքի վարչական տարածքի մեջ են մտնում Բարձրաշեն և Կաքավաբերդ գյուղերը։ Բարձրաշեն գյուղը գտնվում է մարզկենտրոնից 20 կմ հյուսիս-արևելք, Կաքավաբերդը՝ համայնքի կենտրոնից 52 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին։ Բնակչությունը գաղթել է 1828-1829 թթ. Արևմտյան Հայաստանից և Նախիջևանից, իսկ 1970-ական թթ. Աբովյանի շրջանի գյուղերից։
Նախկինում Բարձրաշեն գյուղն ունեցել է Բիթլիջա անվանումը և վերանվանվել է 1945 թվականին։
Բարձրաշեն գյուղն ընկած է Ազատ գետի աջ ափին՝ Արարատյան հարթավայրում։ Ծովի մակարդակից ունի 1100 մ բարձրություն։ Կաքավաբերդը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի լանջին՝ 1600 մ բարձրության վրա։ Գյուղի հարևանությամբ գտնվում է Խոսրովի արգելոցը։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր, ցամաքային է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը՝ շոգ ու ցամաքային։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -4-ից -7 աստիճան, հուլիսյան միջինը՝ 23-ից 25 աստիճան։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350-500 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ և չոր տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բարձրաշենի մշտական բնակչությունը կազմել է 1335, առկա բնակչությունը՝ 1235 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
| Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 246 | 136 | 301 | 370 | 384 | 963 | 1477[3] | 1411 | 1135 | 1335[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Կաքավաբերդ գյուղի հողահանդակներն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 442011 թ. մարդահամարի արդյունքների ավելացում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 12-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 589
- Բարձրաշեն Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձրաշեն (Արարատի մարզ)» հոդվածին։ |
|

