Այգեպատ
Գյուղ | ||
---|---|---|
Այգեպատ | ||
հայ․՝ Այգեպատ | ||
Կոորդինատներ: 39°57′00″ հս․ լ. 44°36′00″ ավ. ե. / 39.95000° հս․. լ. 44.60000° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Հիմնադրված է | 1828 թ. | |
Մակերես | 8,64 կմ² | |
ԲԾՄ | 850 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1731 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
|
Այգեպատ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից՝ 6 կմ արևելք։ Նախկինում ունեցել է Մասումլու, Մուսումլու անվանումները։ Մինչև 1956 թվականը հարևան Այգեզարդ գյուղի հետ մեկտեղ կոչվել է Անաստասավան։ Հետագայում գյուղերն առանձնացել են, Այգեպատ է վերանվանվել 1956 թվականից։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Բնակիչների նախնիները եկել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1831 | 1873 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 62 | 360 | 329 | 429 | 1022 | 1270 | 1243 | 1451 | 122 | 1731 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։
Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Ունի գինու գործարան, որտեղ արտադրվում է կոնյակի սպիրտ։