Արբաթ
Գյուղ | ||
---|---|---|
Արբաթ | ||
![]() |
||
Կոորդինատներ: 40°08′17″ հս․ լ. 44°24′07″ ավ. ե. / 40.13806° հս․. լ. 44.40194° ավ. ե. | ||
Երկիր | ![]() |
|
Գյուղապետ | Արայիկ Պետրոսյան | |
Այլ անվանումներ | Արբադ, Արպատ | |
Մակերես | 3,04 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1781 մարդ (2008) | |
Խտություն | 521 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հայեր, եզդիներ | |
Կրոնական կազմ | ![]() |
|
Տեղաբնականուն | արբաթցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +374 (232) | |
|
||
Արբաթ, գյուղ Հայաստանի Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա։
Բովանդակություն
Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի մակերեսը՝ 304 կմ2 է, բնակչությունը՝ 1801։ Նախկինում ունեցել է նաև Արբադ, Արպատ անվանումները։ Գյուղն ունի դպրոց, հիվանդանոց, գրադարան։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը ձևավորվել է 1828-1829 թթ. Մակու և Սալմաստ գավառներից ներգաղթածներից։
Արբաթի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 391 | 671 | 555 | 726 | 911 | 1274 | 1329 | 1549 |
Ըստ 2005 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1538 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 56%, հետաշխատունակները՝ 14%։ Գյուղն ունի 493 տնտեսություն։ Ազգային կազմը միատարր չէ, այստեղ ապրում են նաև եզդիներ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 250 հա։ Վարելահողերը զբաղեցնում են վերջիններիս մոտ 90%։ Կան նաև խաղողի և պտղատու այգիներ՝ 1,5 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6»։ Վերցված է 2015 Մայիսի 18
|
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արբաթ կատեգորիայում։ |