Սմբուկ
Սմբուկ | |
Սմբուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
Ենթաընտանիք | Մորմայիններ (Solanoideae) |
Տրիբա | Solaneae |
Ցեղ | Մորմ (Solanum) |
Տեսակ | Սմբուկ (S. melongena) |
Միջազգային անվանում | |
Solanum melongena |
Սմբուկ[1], բադրիջան կամ մանծակ[2] (լատին․՝ Solanum melongena), մորմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույս, որը բավականին մեծ տեղ է զբաղեցնում սննդի և պահածոների արդյունաբերությունում։ Հայաստանում տարածված է մշակության մեջ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբուկը երբեմն անվանում են «հայկական վարունգ» (չշփոթել հայկական վարունգի՝ սեխի տեսակի հետ)[3]։ Հայտնի ճանապարհորդ Ա. Բ. Կլոտ-Բեյը, Եգիպտոսով ճանապարհորդելիս նկարագրելով բանջարանոցային բույսերը, նշում է, որ այդ երկրում առանձնացնում են հայկական վարունգի երկու տեսակ. սպիտակ (Բիդինջան աբադ) և մանուշակագույն (Բիդինջան էսուետ)[4].
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, թավոտ, բարձրությունը՝ 70–180 սմ։ Տերևները խոշոր են, պարզ, հերթադիր, կոթունավոր, թավոտ, ձվաձևից մինչև լայն նշտարաձև։ Ծաղիկները մանուշակագույն են՝ մեկական կամ ողկույզներով։
Պտուղը կլորավուն, տանձաձև, գլանաձև, մանգաղաձև, բացից մինչև մուգ մանուշակագույն հատապտուղ է (զանգվածը՝ 40–100 գ)։ Սննդի մեջ պտուղներն օգտագործվում են տեխնիկական հասունացման փուլում։
Մերձարևադարձային և բարեխառն գոտիներում մշակում են սածիլներով՝ որպես միամյա բույս։ Սերմերը ջերմատներում և ջերմոցներում ցանում են դաշտ տեղափոխելուց 45-60 օր առաջ։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբուկի պտուղների չոր նյութը կազմում է 7-12%, իսկ շաքարը՝ 3-4%։ Բացի այդ, սմբուկի պտուղները պարունակում են 0,034% ֆոսֆոր, 0,001% երկաթ և 0,01% կիր, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար։ Սմբուկը վիտամիններով առանձնապես հարուստ չէ, թեև պարունակում է որոշ քանակությամբ B2, PP և C վիտամիններ։
Պտուղը պարունակում է չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր։ Սմբուկը ջերմա- և խոնավասեր է, սննդանյութերի նկատմամբ՝ պահանջկոտ։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբուկից պատրաստում են բազմազան ճաշեր։ Սմբուկի պտուղներից հրուշակեղենի արդյունաբերությունում պատրաստում են բարձրորակ մուրաբաներ և ցուկատներ։
Հայկական խոհանոցում սմբուկով ուտեստները չունեն հատուկ անուններ, սակայն շատ նման են իրենց պատրաստման եղանակով հայտնի ռատատույ ֆրանսիական և այլ երկրների կերակրատեսակների հետ[5]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրի սմբուկն աճում է Հարավարևելյան Ասիայում (Հնդկաստան, Մյանմա)։ Մշակվում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում։
Հայաստանում սմբուկի մշակությունը լայնորեն տարածված է։ Մշակում են առավելապես Արարատյան դաշտում, նախալեռնային գոտում։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասը ամենաշատ արտադրող երկրները 2012 թվականին[6] (Տոննա) | |||||
---|---|---|---|---|---|
Հորիզոնական | Երկիր | Արտադրություն | Հորիզոնական | Երկիր | Արտադրություն |
1 | Չինաստան | 28,800,000 | 6 | Ինդոնեզիա | 518,827 |
2 | Հնդկաստան | 12,200,000 | 7 | Իրաք | 460,000 |
3 | Իրան | 1,300,000 | 8 | Ճապոնիա | 327,400 |
4 | Եգիպտոս | 1,193,854 | 9 | Իսպանիա | 246,600 |
5 | Թուրքիա | 799,285 | 10 | Իտալիա | 217,690 |
Սորտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/456 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան - 125». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Վ. Ի. Դալ // Толковый словарь живого великорусского языка. // В 2 тт. Т. 1: А—О стр.67 ISBN 5-224-03584-8, 9785224035847
- ↑ Ա. Բ. Կլոտ-Բեյ։ Եգիպտոսը նախկին և այժմյան վիճակում։// Գլուխ Բ. Բանջարանոցային բույսերը կամ բանջարեղենը։ — Էջ.85.
- ↑ [1]
- ↑ Faostat Արխիվացված 2016-10-16 Wayback Machine. Faostat.fao.org. Retrieved on 2014-02-18.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սմբուկ․ օգտակար հատկությունները, կալորիականությունն ու հակացուցումները
- սմբուկով և լոլիկով ուտեստ Արխիվացված 2021-10-03 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմբուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմբուկ» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 456)։ |