Ռատատույ (ուտեստ)
Ռատատույի բաղադրիչները | |
Ֆրանսիա | |
Ծագում | |
Տեսակ | խավարտ |
Ենթատեսակ | ստյու և կերակուր |
Առաջացման երկիր | Պրովանս |
Ստեղծման տարեթիվ | 1778 |
Ratatouille Վիքիպահեստում |
Ռատատույ (ֆր.՝ ratatouille, «rata» խոսակցական լեզվում կերակուր բառից և «touiller» խառնել, շուռումուռ տալ բայից), պրովանսյան խոհանոցի ավադական բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված պղպեղից, սմբուկից և դդմիկից, շատ առումներով նման հունգարական լեչոյին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռատատույի առաջին բաղադրատոմսը հանդիպում է 1778 թվականի խոհարարական գրքում[1]։ Սկզբնականում առաջանալով ժամանակակից Նիսի շրջանում ռատատույը համարվում էր ոչ հարուստ քրիստոնյաների կերակուր, ովքեր այն պատրաստում էին ամռանը թարմ բանջարեղեններից։ Բնօրինակ բաղադրատոմսը բաղկացած է դդմիկից, լոլիկից, պղպեղից, սոխից և սխտորից։ Ուտեստի ժամանակակից տարբերակի մեջ ավելացնում են նաև սմբուկ։
-
Պրովանսյան Ռատատույ, հիշեցնում է բանջարեղենային ռագու:
-
Կտրվածք ռատատույի համար «օղակներով»
-
Ռատատույը համանուն մուլտֆիլմի համար
-
Պարուրաձև հեղինակային ուտեստ
Պրովանսյան խոհանոցում օգտագործում են տեղի համեմունքները, պրովանսյան կանաչիները՝ գետնասունկը, սամիթը, հազրեվարդը, ուրցը, դաղձը, ռեհանը, որոնք առակա են յուրաքանչյուր ավագ խոհարարի խոհանոցում։ Այս համեմունքների շնորհիվ յուրաքանչյուր ուտեստ պրովանսյան խոհանոցում վերափոխվում է անճանաչելիորեն։ Մասնավորապես «Ռատատույ» մուլտֆիլմի ճոճհավի համը հիմնված է այս համեմունքների վրա։ Իտալամիջերկրածովային ռատատույը ըստ բաղադրության ու ձևի բացարձակապես ֆրանսիական ճաշատեսակին է նման[2]։
Այլ երկրներում նույնպես կարելի է հանդիպել նույն կամ նման ուտեստներ, բայց այլ անվանումներով։ Օրինակ՝ իտալական խոհանոցում այս կերակուրը կոչվում է կապոնատո, իսպանականում՝ պիստո, թուրքականում՝ իմամ բայալդի[3], կատալոնականում՝ սամֆայինա[4], իսկ հունգարական խոհանոցում՝ լեչո։ Ռուսաստանում այն անվանում են բանջարեղենային ռագու։
Եվ նույնիսկ, եթե այս բոլոր ուտեստները պատրաստվում են նույն բաղադրիչներից, միևնույնն է նրանք ունեն նկատելի համային տարբերություններ։ Պատրաստման ընթացքում մեծ դեր են խաղում բանջարեղենների սորտերը, կանաչիները և համեմունքները, ինչպես նաև ուտեստի ստեղծման տեխնոլոգիան։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռատատույ» ուտեստի անվանումը հիշատակվում է Օնորե դը Բալզակի «Առաջին քայլերը կյանքում» (1842) վիպակում[4]։
- Ֆեոդոր Շալյապինը ապրելով Ֆրանսիայում, հաճախակի և հաճույքով հյուրասիրում էր հյուրերին ռատատույ, պնդելով որ այն «թաթարական աղցան» է։
- Լավ տիրապետելով ֆրանսերենին Ա. Ն. Վիրտինսկին «տարօրինակ բառ» ռատատույը ենթադրում էր «վոլգա-կամայական բարեխոսություն» մեկը նրանցից, որոնցից հաճույքով օգտվում էր Շալյապինը և որի նշանակությունը «ոչ ոք չգիտեր»։
- Որոշ ֆրանսիական հեքիաթներում պատմվում է այն մասին, թե ինչպես են վհուկները մկներից և գորտերից պատրաստում ռատատույ[4]։
- «Ռատատույ» մուլտֆիլմում օգտագործված է ռատատույի հեղինակային բաղադրատոմսը ինքնատիպ կերակրամատուցմամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «История одного блюда: рататуй». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Margarita — Рататуй из «Рататуя»
- ↑ «Ресторанные мифы: Рататуй». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Рататуй - история, рецепт и советы шеф-повара из Прованса».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատրաստենք միասին. Ռատատույ Արխիվացված 2021-02-02 Wayback Machine
- Recipe (in French) from Larousse Cuisine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռատատույ (ուտեստ)» հոդվածին։ |
|