Մորմ (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մորմ (այլ կիրառումներ)
Մորմ (բույս)
Solanum sodomeum
Solanum sodomeum
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մորմածաղկավորներ
Ընտանիք Մորմազգիներ
Ցեղ Մորմ
Լատիներեն անվանում
Solanum

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մորմ (լատ.՝ Solanum), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 1700, Հայաստանում՝ 4 տեսակ՝

  • մորմ քաղցրադառն (Solanum dulcamara),
  • մորմ սև (Solanum nigrum),
  • մորմ թևավոր (Solanum alatum)
  • մորմ Վորոնովի (Solanum woronowii

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Solanum pseudocapsicum.jpg

Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորմ քաղցրադառն (Solanum dulcamara)
մորմ սև (Solanum nigrum)

Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևներն ամբողջական են կամ կենտ-փետրաձև։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է։

Նշանակություն և կիրառուոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավոր է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգանական թթուներ։ Բժշկության մեջ կիրառվում է շնչառական օրգանների, մաշկավեներային, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և էպիլեպսիայի բուժման համար։ Որոշ տեսակներ միջատասպան են։ Մեղրատու է։ Աճեցնում են նաև որպես գեղազարդիչ բույս։

Որոշ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ The Plant List կայքի դասը ընդգրկում է 747 տեսակ[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Паслён : информация на сайте The Plant List

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png