Մորմ սև
Մորմ սև | |
![]() Մորմ սև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
Ենթաընտանիք | Մորմայիններ (Solanoideae) |
Տրիբա | Solaneae |
Ցեղ | Մորմ (Solanum) |
Տեսակ | Մորմ սև (S. nigrum) |
Միջազգային անվանում | |
Solanum nigrum |
Մորմ սև (լատիներեն՝ Solanum nigrum), մորմազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
10-70 սմ բարձրությամբ, թունավոր միամյա խոտաբույս է։ Հաճախ պարզ խոզաններով կամ երկար գեղձային մազիկներով ծածկված կողավոր ցողունը ուղիղ է։ Ձվաձև-ռոմբաձև, սրածայր, ամբողջաեզր տերևները կոթունավոր են։ Կիսահովանոցներում հավաքված, փոքր բաժակով, կարճ խողովակ ունեցող սպիտակ պսակով, հինգ առէջներով, հնգանդամ ծաղիկները համեմատաբար փոքր են։ Երկբույն, բազմասերմ, գնդաձև, սև հատապտուղները երբեմն կանաչ են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է աղբավայրերում, այգիներում, թփուտներում և բանջարանոցներում։ Հանդիպում է Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերում և Երևանում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են երիտասարդ տերևներով ընձյուղները և պտուղները։ Որպես խորխաբեր և միզամուղ միջոց կիրառում են ծաղիկների թուրմը։ Թարմ տերևներն ու պտուղները խառնած բուսական յուղի հետ դնում են թարախային վերքերի վրա[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|