Լանջառ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լանջառ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Լանջառ | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արարատի մարզ | ||
| Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | ||
| Հիմնադրված է | 1873 թ. | ||
| Մակերես | 17,67 կմ² | ||
| ԲԾՄ | 1800 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 214 մարդ | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | |||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Լանջառ (նախկին անվանումը՝ Բիրալու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից 55 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1800 մ։ Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։
Նախկինում Բիրալու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Երևանի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Երևանի գավառի, իսկ 1930 թվականից` Վեդու (1968 թվականից` Արարատի) շրջանի։ Վերանվանվել է Լանջառ 1968 թ. հուլիսի 3-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Արարատի մարզի մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լանջառի մշտական բնակչությունը կազմել է 204, առկա բնակչությունը՝ 198 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1829 թթ., մի մասը` Մարտունու շրջանի Երանոս և այլ գյուղերից 1940-50-ական թթ.[2]։ Լանջառի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղից 1 կմ հարավ-արևմուտք գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներին վերագրվող ամրոց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 561
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 86» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 688. — 4696 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

