Ուրծի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուրծի լեռնաշղթա
Ուրծի լեռներ 15.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԱրարատի մարզ
ՏեղադրությունԽոսրովի անտառ արգելոց
Բարձրություն (ԲԾՄ)2425 մետր
Երկարություն25 կիլոմետր
Մեծագույն գագաթՈւրծ

Ուրծի լեռնաշղթան գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հարավում։ Եզրավորում է Արարատյան հարթավայրը հարավարևելքից։ Ծագմամբ ծալքաբեկորային է։ Ջրբաժան է Վեդիի Շաղափ վտակի, Արածոյի ու Արաքսի միջև։ Հյուսիս–արևելքից ձգվում է հարավ–արևելք, այնուհետև՝ արևելք։ Երկարությունը մոտ 25 կմ է, լայնությունը՝ մինչև 11 կմ։

Հյուսիսային լանջերը երկար են, մեղմաթեք, հարավայինները՝ կարճ, զառիթափ։ Բոլոր լանջերը կտրտված են ձորակներով։ Կատարային գոտին հիմնականում նեղ է։ Ամենաբարձրը արևելյան հատվածում գտնվող Ուրծ լեռնագագաթն է՝ 2445,9 մ, որի կոորդինատներն են հս. լ.39°49'04", արլ. ե. 44°54'51"։ Հիմնական լեռնաշարին զուգահեռ կան նաև մանր լեռնաշարեր։

Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, միջին բարձրություններում՝ չոր տափաստանային, կատարային մասում՝ լեռնատափաստանային։ Տեղումները լանջերին 200-450 մմ են։ Հյուսիսային լանջերի մի մասը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Լեռնաշղթայի արևելյան եզրում է գտնվում Ուրծասարի լեռնանցքը (1910 մ), որն իրար է կապում Շաղափի և Արածոյի հովիտները. այստեղով է անցնում հանրապետական նշանակության H10 (H8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-M2 44,4 կմ) ճանապարհը։

Հյուսիսային լանջերի կենտրոնական հատվածում՝ մոտ 1850 մ բարձրության վրա գտնվում է XII-XIII դարերին կառուցված Հովհաննես-Կարապետ վանքը, որի մոտ տանող ճանապարհ կա Լանջառ գյուղից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան XII հատոր, էջ 285. Երևան 1986 թ.
  • Հայաստանի բնաշխարհ Հ. Մ. Այվազյան և ուրիշներ Երևան 2006 էջ 46