Վեդի (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեդի (այլ կիրառումներ)
Վեդի | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 58 կիլոմետր |
Ավազանի մակերես | 633 կմ² |
Ջրի ծախս | 2,3 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մանկունք |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աղձ, Արմիկ, Բարակաղբյուր, Խոսրով, Կոտուց, Մանկուկ, Մանկունք, Շաղափ, Քարկապան, Աղօղլան, Ազիզքենդ, Աղջուր, Աղսու և Շաղափի սելավ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արարատի մարզ[1] |
Վեդին, Վադա, Վեդիի ջուր, Վետե, Վետի, Ուրծաձոր, Ուրծաձորի գետ, գետ Հայաստանի Արարատի մարզում՝ Արաքսի ձախակողմյան վտակն է[2]։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավարևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ Հոսքի ընդհանուր ուղղությունը հարավարևմտյան է։ Վերին հոսանքում գետն ունի լեռնային բնույթ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը Եղեգնավան գյուղից մոտ 2 կմ հարավ՝ ծովի մակարդակից մոտ 810 մ բարձրության վրա։ Ակունքի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 40°00՛30՛՛ արլ.ե.45°04՛44՛՛, գետաբերանինը՝ հս.լ.39°49՛21՛՛ արլ.ե. 44°37՛15՛՛։ Վեդիի երկարությունը 58 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 633 կմ², որի մի մասը մտնում է Խոսրովի անտառ արգելոցի մեջ։ Խոշոր վտակներից են Մանկունքը, Սպիտակաջուր , Խոսրովը, Շաղափը ու Կոտուցը (Կետուզչայ) (վտակները ներկայացված են ըստ Վեդիի մեջ թափվելու հերթականության)։ Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 2,3 մ³/վրկ է, հոսքը՝ մոտ 72 միլիոն մ³։ Սնումը հիմնականում հալոցքային (47%), ստորերկրյա (42%) ու անձրևային է։ Հորդանում է մարտից մինչև հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 70%-ը։ Ջուրը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Սակավաջուր տարիներին ու ոռոգման շրջանում գետը հաճախ Արաքսին չի հասնում։
«Խորհրդային Հայաստան» օրաթերթում, վրիպակով գետը կոչված է Բեդիչայ[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 119 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 640 — 992 էջ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի սովետական հանրագիտարահ Երևան 1985 XI հատորէջ 357
- Հայաստանի բնաշխարհ Հ.Մ.Այվազյան Երևան 2006 էջ 171