Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շահումյան, Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
St Mary Church, Shahumyan (6).JPG
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՇահումյան[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Օծման թվական2009, ապրիլի 5
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետԱրամ Բարսեղյան
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյան գյուղում։ Ընդգրկված է Շահումյանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պահպանված արձանագրության՝ գյուղի հին բազիլիկ եկեղեցին կառուցվել է 1860-ական թվականներին և խորհրդային տարիներին շատ եկեղեցիների նման խոնարհվել և օգտագործվել որպես գյուղի գինու գործարանի պահեստ։ 2007 թվականին ճարտարապետ Արամ Բարսեղյանի նախագծով և տեղի բնակիչ «Շահումյան-վին» գինու գործարանի գործադիր տնօրեն Վարդան Վարդանյանի և Ազգային Ժողովի պատգամավոր Կարապետ Կարապետյանի օժանդակությամբ եկեղեցին նորոգվել է, կառուցվել են գմբեթը, մատաղատունը[2]։

Եկեղեցին վերաօծվել է 2009 թվականի ապրիլի 5-ին՝ Ծաղկազարդի տոնին, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]