Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Կառավարում
Տիտղոս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
Ժամանակամիջոց Դեկտեմբերի 1, 1999 թ-ներկա
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Անունը ծնվելիս Սամվել Կճոյան
Ծնվել է սեպտեմբերի 18, 1957 (62 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ,
Ձեռնադրում 1984 թ.
Գարեգին Բ    Armenian Apostolic Church logo.png     →

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան (ծնվել է՝ Սեպտեմբերի 18, 1957), Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ 1999 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ավարտել է Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանը՝ ներկայացնելով «Սուրբ Հովհան Դամասկացու «Բանք ընդդիմադրականք ի քակտումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց» ավարտաճառը։ 1985-1986 թվականներին աշխատել է «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում՝ որպես քարտուղար։ 1987 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1989 թվականին նշանակվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայր։ Նույն թվականին ստացել է վարդապետական աստիճան՝ պաշտպանելով «Սուրբ Գրիգոր Տաթևացու քրիստոսաբանական հայացքները» թեզը։ 1991 թվականից Օշականի և 1995 թվականից Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Պատվավոր քաղաքացի է։ 1996 թվականին Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է նորաստեղծ Արագածոտնի թեմի Առաջնորդ։ 1996 թվականին Գարեգին Ա-ի օրհնությամբ և հովանավորությամբ Օշականում հիմնել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դպրատուն» գիտամշակութային կենտրոնը։ 1997 թվականին Մայր տաճարում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Հայրապետի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի կողմից նշանակվել է Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ[1]։

Հանրային կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀԿ-ի հետ հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության որոշակի հատվածի մոտ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ասոցացվում է որպես Հանրապետական կուսակցության շահերը սպասարկող հոգևորական։ «Առավոտ» օրաթերթը այս առնչությամբ նրան անվանել է «Հանրապետական տերտեր»՝ պատճառաբանելով, որ նրան մարդիկ տեսնում էին և են բացառապես ՀՀԿ միջոցառումները օրհնելիս, ինչպես օրինակ ՀՀԿ համագումար, ՀՀԿ հանդիսավոր խորհրդի նիստ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության բացում՝ հոգևոր տեքստով, և նմանատիպ այլ միջոցառումներ։ Այնուամենայնիվ, սրբազանի այս քայլերի վրա հայ հասարակությունը ավելի շատ սկսեց ծիծաղել ու լրջորեն չքննարկել[2][3]։

Զենք-զինամթերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավասարդ Կճոյանի անունը առավել ակտիվորեն սկսեց շրջանառվել Տիգրան Սարգսյանի` ՀՀ վարչապետ դառնալուց հետո։ Ըստ մամուլի հրապարակումների` ՀՀ կառավարության նախկին ղեկավարը Նավասարդ Կճոյանին անվանական զենքով է պարգևատրել։ Սա միակ դեպքը չէ, որով Ն. Կճոյանի անունը կապվում է զենք-զինամթերքի հետ։ 1995 թ.-ին ՀՀ Ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ Սերժ Սարգսյանը մի գործակալական ահազանգի հիման վրա խուզարկել էր սրբազանի՝ Աշտարակում գտնվող տունը և հայտնաբերել չորս ատրճանակ, որից հետո ձերբակալել էր եպիսկոպոսին և երկու օր պահել կալանքի տակ։ Այնուհետև Ն. Կճոյանն ազատ էր արձակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի միջնորդությամբ։ Երբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հրավերով Հայաստան էր ժամանել Կ. Պոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը` օդանավակայանից Էջմիածին գնալու ճանապարհին Ն. Կճոյանի ավտոմեքենան հավասարվել էր պատրիարքի մեքենային, և Ն. Կճոյանը կատակով ատրճանակը հանել է պատուհանից և ուղղել պատրիարքի կողմը, ինչից վերջինս ուշագնաց է եղել[2][4][5]։

Թանկարժեք նվերը՝ Բենթլի ավտոմեքենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական հնչեղություն էր ստացել Ն.Կճոյանի` մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենայով որոշ ժամանակ երթևեկելու փաստը։ Ն. Կճոյանի պարզաբանմամբ մեքենան նա նվեր էր ստացել իր սանիկից[6]։ Հասարակությունը, ըստ որոշ լրատվամիջոցների, Ն. Կճոյանին կնքեց «Բենթլի Սամո» մականվամբ[2][5][7][8][9][10][11][12]։ Մամուլի հրապարակումներից և քննադատությունից հետո՝ 2013 թ. աշնանը Ն. Կճոյանը վաճառել է «Բենթլին» և գումարն ուղղել բարեգործության[13]։

«Օֆշորային սկանդալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ. մայիսի 29-ին «Հետք» հետաքննող լրագրողներ» կայքում հայտնվեց տեղեկություն «WLISPERA HOLDINGS LIMITED» անունով կազմակերպության մասին, որը գրանցված է Կիպրոսում, և որի բաժնետոմսերը բաշխված էին երեք անձանց միջև՝ Աշոտ Սուքիասյան, Տիգրան Սարգսյան, Սամվել Կճոյան, որոնցից վերջին երկուսը, ըստ թերթի եզրահանգումների, այդ օրերին գործող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է ու Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը (աշխարհիկ անունը՝ Սամվել Կճոյան)։ Ընկերության բաժնետոմսմերից 334-ը պատկանում էին Սուքիասյանին, իսկ Տիգրան Սարգսյան ու Սամվել Կճոյան անունով անձանց պատկանում էր 333-ական բաժնետոմս։ Նշված ընկերությանը Աշոտ Սուքիասյանի կողմից փոխանցվել է 350 հազար դոլար՝ Ամերիաբանկից ստացած 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկից։ Աշոտ Սուքիասյանը նշված վարկը ստացել էր Հայաստանում ադամանդագործության զարգացման ծրագիր իրականացնելու համար[14]։

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի Կիպրոսում գրանցված ընկերության հետ և չգիտի թե ով է իր անվանը այդքան մեծ գումար փոխանցել։ Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու դեպքի հանգամանքները[15]։ Նավասարդ Կճոյանը նույնպես հայտարարել է, որ ինքը կապ չունի օֆշորում գրանցված այդ ընկերության հետ[16]։ Ոստիկանությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում[17]։ Հունիսի 18-ին Աշոտ Սուքիասյանը ՀՀ գլխավոր դատախազի անունով իր նամակում հայտարարեց, որ որպես «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության հիմնադիր բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ «առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության»՝ դա անելով նրա համար, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի «տարբեր ոտնձգություններից»[18]։ Չնայած այս ամենին՝ դեռևս գործը բացահայտված չէ, և առկա են բազմաթիվ չբացահայտված հանգամանքներ։

Ռեստորանային այցելություններ իգական սեռի ներկայացուցիչների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ լրատվամիջոցների պնդմամբ Նավասարդ արքեպիսկոպոսին տեսել են իգական սեռի ներկայացուցիչների հետ տարբեր ճաշարաններում ու զվարճանքի կենտրոններում՝ հատկապես Երևանի օղակաձև այգում գտնվող «Ջոզե» ռեստորանում, որը, հասարակության կողմից հայտնի է որպես «Կճոյանի ռեստորան»[2][4] Այն տեղեկություններին որոնք պնդում են որ Նավասարդ արքեպիսկոպոսը մասնաբաժին ունի «Ջոզե» ռեստորանում, նա այս կերպ է արձագանքել. "Բացառվում է, դա սուտ է: Ես այցելում եմ, իհարկե, ոչ միայն «Ջոզե», ուրիշ տեղեր էլ, օրինակ՝ «Նոյան տապան», «Օջախ» եւ այլ ռեստորաններ, երբ հյուրեր են լինում, այցելում ենք տարբեր տեղեր":[19]։

Քրեական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Առավոտ» օրաթերթի հրապարակման՝ Ն. Կճոյանի անունը երբեմն շրջանառվում է նաև կրիմինալ շրջանակների ներկայացուցիչների հետ նույն շարքում։ Օրաթերթը պնդում է, որ լինում էին «ռազբորկաներ», որտեղ Հայաստանը ներկայացնում է Նավասարդ Կճոյանը։[2]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թ. փետրվարի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին շնորհեց Ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում։ 2003 թ. հոկտեմբերին Նավասարդ սրբազանը Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գիտխորհրդի կողմից արժանացել է պատվավոր պրոֆեսորի կոչման։ 2005 թ. հոկտեմբերին Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում։ 2006 թ. հունիսի 4-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը Նավասարդ սրբազանին սրբատար կոնդակով շնորհեց Արքության Պատիվ։

2017 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.araratian-tem.am/index.php?page=Liders&id=5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.aravot.am/2013/07/03/261580/
  3. http://www.lragir.am/index/arm/0/comments/view/50983
  4. 4,0 4,1 http://www.ilur.am/news/view/15341.html
  5. 5,0 5,1 http://norkhosq.net/?p=3258
  6. https://www.azatutyun.am/a/3548942.html
  7. Այսուհետ «Բենթլի Սամո» չէ, պարզապես Սամո. Կճոյանը այլևս «Բենթլի» չունի:
  8. Կճոյանը «կերպարանափոխման» մի քանի փուլեր է անցել:
  9. Ինչ գործ ուներ Բենթլի Սամոն:
  10. http://report.am/news/society/navasard-arqepiskopos-kchoyan-bentli.html?external=1&itpl=default/print.tpl.html
  11. http://www.pressing.am/?p=4500&l=am
  12. http://www.yerkir.am/am/news/52059.htm
  13. http://www.yerkir.am/news/view/56512.html
  14. Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը
  15. Վարչապետը դիմել է դատախազություն
  16. Կճոյանը հերքում է ամեն ինչ
  17. Աշոտ Սուքիասյանը հետախուզվում է
  18. Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին եւ «Հետքին»
  19. Արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը ոչ միայն Jose է այցելում, այլեւ «Նոյան տապան»...
  20. ՏԵՐ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]