Մանգաղաթևներ
Արտաքին տեսք
| Մանգաղաթևներ | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||
| Apodidae Hartert, 1897
| ||||||||
|
|
Մանգաղաթևներ (լատիներեն՝ Apodidae), մանգաղաթևանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 22, Հայաստանում՝ 2 տեսակ՝ սև մանգաղաթև և սպիտակ մանգաղաթև։ Ողջ կյանքն անցկացնում են օդում։ Սնվում և զուգավորվում են թռիչքի ընթացքում։ Ծիծեռնակներից տարբերվում են սրածայր նեղ ու երկար թևերով, թռիչքի արագությամբ (1 ժ-ում 100 կմ-ից ավելի)։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտուցը թույլ է, կարճ, բերանի բացվածքը՝ լայն։ Թևերի երկար և ոտքերի կարճ լինելու պատճառով, հարկադիր վայրէջքի դեպքում, գետնից թռիչքի մեկնարկ վերցնել չեն կարողանում։ Ամրակազմ, փոքրամարմին, մեծ ու տափակ գլխով, խոշոր աչքերով, կարճ ու սուր մագիլներով թռչուններ են։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանգաղաթևներ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանգաղաթևներ» հոդվածին։ |
| ||||||||||